Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կրթա­կան նոր չա­փո­րո­շի­չով որ­քա՞ն դա­սա­ժամ կհատ­կաց­վի հա­յոց լեզ­վին և մյուս առար­կա­նե­րին․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական նոր չափորոշիչը։ Նշվում է, որ դրա հիմքում պետք է լինի աշակերտների կարողունակությունների բացահայտումը, ուսուցումը պետք է դառնա ավելի կոնկրետ ու գործնական: Այսինքն՝ ավելի պարզ ասած, երեխաները սովորելու են այն, ինչ իրենց անհրաժեշտ է, պետք է գալու բուհ ընդունվելիս և բարձրագույն կրթություն ստանալիս: Նոր չափորոշիչի սահմանած մյուս փոփոխությունը տարրական դասարաններում գնահատականի բացակայությունն է, սա միանշանակ չընդունվեց թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների շրջանում։ Իսկ ինչպե՞ս են ստուգելու երեխաների ստացած գիտելիքները։ Ինքն իրենով չափորոշիչն անգամ դեռևս ուժի մեջ չմտած մի շարք ինչուներ է առաջ քաշում։

Նշենք, որ կառավարության փետրվարի 4-ի որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչում սահմանվել են «ուսումնական բնագավառ» և «հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան» հասկացությունները, որոնք, ըստ նախարարության, ամբողջացնում են հանրակրթության բովանդակությունը: Հանրակրթական դպրոցի տարբեր աստիճաններում՝ տարրական, միջին և ավագ, յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրության համար հիմք են հանդիսանում չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպաիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է ուսումնական բնագավառներին հատկացվող ծավալները։ Ի՞նչ ասել է ուսումնական բնագավառ և տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն դասաժամ է հատկացվելու այս կամ այն առարկաներին։ Ըստ նախարարության՝ հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է 7 ուսումնական բնագավառներով`«Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Այնուհետև պարզաբանում է, թե որքան ժամաքանակ է հատկացվելու այդ բնագավառին տարրական, միջին և ավագ դպրոցներում։

Եվ այսպես՝ տարրական դպրոցում աշակերտների առավելագույն ծանրաբեռնվածությունը լինելու է 3590, նվազագույնը` 2945 դասաժամ, մասնավորապես՝ «Հայոց լեզու և գրականություն»՝ 24-28, «Հայրենագիտություն» 5, «Օտար լեզուներ» 10-15, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)» 20-28.5, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 2, «Արվեստ և արհեստ» 10-16, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-9, Ընտրովի բաղադրիչ 10 տոկոս։ Միջին դպրոցում ավելանում է աշակերտների ծանրաբեռնվածության չափը՝ առավելագույնը 5950, նվազագույնը` 5385 դասաժամ։ Մոտ տասը տոկոսով քչանում է «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին հատկացվող ժամաքանակը, նույնքան ծավալով ավելանում է «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» առարկաների ժամաքանակը։

Մասնավորապես՝ «Հայոց լեզու և գրականություն» 13-16, «Հայրենագիտություն» 10, «Օտար լեզուներ» 12.5-15, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» 33-36, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 5-6, «Արվեստ և արհեստ» 8-9, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-8, Ընտրովի բաղադրիչ 4 տոկոս։ Ավագ դպրոցում սովորողների ծանրաբեռնվածությունը նվազելու է՝ առավելագույնը՝ 4080, նվազագույնը` 2020 դասաժամ։ Կրթական բնագավառների տեսանկյունից հարաբերակցությունը հետևյալն է՝ «Հայոց լեզու և գրականություն» 9-20, «Հայրենագիտություն» 8, «Օտար լեզուներ» 5-13, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» 12,5-38, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 6-12, «Արվեստ և արհեստ» 3-5, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-10, Ընտրովի բաղադրիչ 6 տոկոս։

Փաստորեն, մայրենի լեզվին և գրականությանը համեմատաբար շատ ժամաքանակ հատկացվելու է տարրական դպրոցում, հետո միջինում այն նվազելու է և փոքրիշատե աճելու արդեն ավագ դպրոցում։ Սա բավականին հետաքրքրական է բուհերում հայոց լեզվի դասավանդումը կամընտրական դարձնելու՝ իշխանությունների ցանկության ֆոնին։ Արդյո՞ք այս ծավալի դասաժամերը բավարար կլինեն մայրենի լեզվին և գրականությանը խորապես ծանոթանալու համար։ Սրա հետ մեկտեղ առավելություն, կարելի է ասել առաջնահերթություն է տրվելու բնագիտական առարկաներին ու տեղեկատվական տեխնոլոգիաներին։

Սա իրենով վատ միտում չէ, քանի որ գիտենք, որ Հայաստանում բավականին քիչ է հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ: Դա ակնհայտ է դառնում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ, օրինակ՝ անցած տարի մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը դիմորդ չի ունեցել, իսկ քիմիկոս դառնալու ցանկություն էլ հայտնել էր ընդամենը 4 անձ: Այս ֆոնին մեր երկրում կան դպրոցներ, որոնք տարիներ ի վեր չունեն ֆիզիկայի ուսուցիչներ, և երեխաները չեն կարողանում ուսումնասիրել այդ առարկան:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով