Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվում․ Վեդիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը, երբ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով արդեն 3-րդ անձն է կալանավորվում, կարող է դառնալ լրջագույն փորձաքար Հայաստանի գործող իշխանությունների համար։ Նման դեպքեր աշխարհի տարբեր երկրներում լինում են, բայց այն, ինչ իրավապահ համակարգը փորձում էր անել՝ կոծկելով այս նողկալի արարքը, արդեն իսկ լուրջ հետևանքներ է ունենում գործող իշխանությունների համար, և բնական է, որ Նիկոլ Փաշինյանն էլ հասկանում է այդ փաստը, որ իր իսկ ենթականերն իրեն պարզապես փուռն են տվել։ Ու նախօրեին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը մի քանի հայտարարություններ է արել, որոնք վկայում են, որ խիստ դժգոհ է իրավապահ համակարգի, հատկապես ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքից։

«Որոշակի դառնության զգացում ունեմ, ինչպես նաև պահանջում եմ, որ հատկապես այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերեն իրենց երեխայի նկատմամբ հնարավոր տեղի ունեցած պոտենցիալ դեպքին»,- ընդգծել է նա։

Փաշինյանը հիշեցրել է՝ երբ քաղաքական հարթակներում ասում է «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքն է» կարգախոսը, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվում՝ իրավապահների աշխատանքում։ Փաշինյանի խոսքով՝ իրավապահ համակարգի այն պաշտոնյաները, որոնք այս դեպքով թերացել են իրենց աշխատանքի մեջ, պետք է իրենց նկատմամբ համապատասխան հետևանքներ լինեն։ «Մարզային պատասխանատուները պետք է անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ քրեածին իրավիճակի, ինֆորմացիայի տիրապետման համար»,- վստահեցրել է նա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արփինե Սարգսյանին փոխելու հստակ հանձնարարական է դրված, ընդ որում չի բացառվում, որ պաշտոնանկությունը տեղի ունենա մինչև խորհրդարանական ընտրությունները, առավել ևս, որ վերջինիս նշանակումը ներքին գործերի նախարարի պաշտոնում ամենևին էլ Փաշինյանի սրտով չի եղել, այլ եվրոպական կառույցների պահանջով, և այժմ հրաշալի հնարավորություն է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի համար ազատվել Արփինե Սարգսյանի ներկայությունից և այդ պաշտոնում նշանակել իր մերձավորներից որևէ մեկին։

Մոնիկա Կիրակոսյան

Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էԱդրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին Ավտոբուսը մխրճվել է եկեղեցու մեջ, կան զոհեր․ ՌԴ «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Հունիսի 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում ապաարգելափակել են Roblox-ը Հետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համար Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից» Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Իրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներին Մեծ Բրիտանիայում դատավորներին պաշտոնապես թույլատրել են օգտագործել ԱԲ Խոշոր ավտովթար․ 5 վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր Խարդախություն Whatsapp-ի եւ Instagram-ի միջոցով. զգուշացում Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հուլիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունն զգուշացնում է ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում էսկալացիայի ռիսկի մասին Քրեակատարողական համակարգում իրականացվել են լայնածավալ բարելավման աշխատանքներ Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունումՍուպերհամակարգիչը նշե է ԱԱ-2026-ի ֆավորիտներին Երևանից դեպի Սևան ուղղությամբ ճանապարհահատված կփակվի երթևեկության համար Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԵթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանՈւկրաինան կարողացել է ապահովել լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և հրթիռներ․ Ուկրաինայի ԱԳՆ Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Իվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար «Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան Չնայած նոր հարվածների սպառնալիքներին՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները. Fox News Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասինJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով84 տարեկան հասկաում մահացել է դերասանուհի Լյուդմիլա Չուրսինան Արդարադատության նախարարությունը ամփոփել է 2025 թվականի բարեփոխումների արդյունքները Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում․ հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը (տեսանյութ) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ) Քրեական անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. ՔԿ