Աննա Դովլաթյանի հրապարակումը՝ հանգստից
ՖՈՏՈԵրգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան, ով այժմ ընտանիքի հետ մեկնել է հանգստի, կրում է ուսերը բաց, ոտքերի հատվածում բացվածքով ամառային զգեստ։ Նա արձակել է ալիքավոր մազերը, նախընտրել՝ նուրց շպար։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը ռուսերեն լեզվով գրել է․ «Կյանքը միայն ապրած օրերը չեն, այլ օրեր, որոնք հիշվել են»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ երանգի, մեջքի հատվածում բացվածքով, կարճ զգեստ էր կրում։ Նրա կերպարն ամբողջացնում էին ծղոտե լայնեզր գլխարկն ու պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են կատարել․ «Բնության ներդաշնակություն», «Գեղեցկուհի»։
1
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
2
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ
3
ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
4
Արսեն Թորոսյանը` կենսաթոշակների բարձրացման մասին
5
Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային



