Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆեյք Հայաստանի բարձրաստիճան կոնսիերժները. «168 ժամ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Մամուլում գրեթե ամեն օր նոր տեղեկություններ են հրապարակվում տարբեր երկրներում նոր դեսպանների նշանակման մասին։ Հրապարակվող անուններից ամեն հաջորդը նախորդից ավելի խայտառակ է ու ծիծաղելի։ Մինչ հասարակությունը հասցրեց տարակուսել դիվանագիտության հետ որևէ օրգանական կապ չունեցող Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու լուրի կապակցությամբ, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Մեծ Բրիտանիայում ցանկանում է դեսպան նշանակել պատգամավոր Անուշ Բեղլոյանին։

Այսպիսով, մեկը, ով անգամ լրագրողների հետ զրույցում չի կարողանում ներկայացնել սեփական անձը, ապագայում պետք է ներկայացնի Հայաստանը՝ ոչ ավել, ոչ պակաս, Մեծ Բրիտանիայում։

Իսկ Հայկ Մարությանին Չեխիայում դեսպան նշանակելու մասին տեղեկություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սիրելի «Կարգին Հաղորդումների» շարքից են․ դեսպանի նշանակման հիմքում, փաստորեն, դրվելու է թեկնածուի կնոջ ազգությունը։ Հայկ Մարությանի բախտը բերել է, որ կինը պատահաբար ծագումով Պապուա Նոր Գվինեայից չէ։

Այս տեղեկությունները, իհարկե, ծիծաղաշարժ լինելով՝ հավասարաչափ ողբերգական են։ Եվ խնդիրը նոր դեսպանների անձը չէ։ Ավելին, հնարավոր է, քննարկվող թեկնածությունները փոխվեն, և ասենք՝ Անուշ Բեղլոյանի փոխարեն՝ դեսպան նշանակվի Հովիկ Աղազարյանը, կամ Հայկ Մարությանին փոխարինի որևէ «լուլու»։ Դրանից, վստահաբար, ոչինչ չի փոխվելու։ Որովհետև իրականում բովանդակային առումով Հայաստան պետություն այլևս գոյություն չունի։

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն ամբողջությամբ հանձնվել է Ռուսաստանին, որը մեծահոգաբար դեռևս թույլ է տալիս պահպանել պետության ֆորմալ ատրիբուտները, այդ թվում՝ դեսպաններին, որոնք, սակայն, այլ երկրներում չեն ներկայացնելու Հայաստանը՝ վերջինիս բովանդակային ու պետութենական գոյության բացակայության պատճառով։ Հայաստանն այլևս, որպես այդպիսին, չունի արտաքին քաղաքականություն, քանի որ միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի, Հայաստանի մասին ու Հայաստանի շուրջ ցանկացած քննարկում շահագրգիռ կողմերն իրականացնում են Ռուսաստանի հետ, որն էլ, ըստ նպատակահարմարության, կարող է խորհրդակցության հրավիրել Թուրքիային։

Այս պայմաններում այլ պետություններում Հայաստանի դեսպաններն իրականում անելիք չունեն, լավագույն դեպքում նրանք կարող են կազմակերպել նույն ֆորմալության շրջանակներում իրենց Հայաստանի ղեկավար հորջորջողների ու նրանց ընտանիքի անդամների վոյաժներն այդ երկրում՝ մատուցելով բարձրաստիճան կոնսիերժի ծառայություններ, ինչով զբաղված են նաև գործող դեսպանները։

Բայց քանի որ գործողների թվում դեռևս, այդուհանդերձ, կան պրոֆեսիոնալներ, միանգամայն արդարացված որոշում է կայացվել՝ նրանց փոխարինել խեղկատակներով, որոնք աշխարհում ներկայացնելու են ոչ թե Հայաստանը, այլ Նիկոլ Փաշինյանին՝ դրանից բխող բոլոր ոչ դիվանագիտական հետևանքներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը