Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր որոշ ղեկավարներ զգուշացնում էին, որ միջազգային հանրությունը մեզ չի հասկանա, եթե մենք Շուշին ազատագրենք. Սենոր Հասրաթյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի օրերին կատարված ֆեյսբուկյան իմ գրառումներից ընթերցողները երևի նկատած կլինեն, որ խոսելով «հաղթելու« մասին, ես բավականին հաճախ եմ օտագործել «եթե» և «պետք է» բառերը: Կցանկանայի հիշեցնել դրանցից ընդամենը մեկի մասին, որը գրառել էի հոկտեմբերի 22-ին, երբ արդեն հակառակորդը բավականին խորացել էր մեր պաշտպանական տարածքում: Ակնարկս հետևյալն էր. «...Կարծում եմ առավել քան հուսադրող զարգացումների մասնակիցն ու ականատեսը կդառնայինք, ե թ ե մարտական գործողությունների հենց առաջին օրերից օպերացիաների մշակման ու պլանավորման նույն սեղանի շուրջ հավաքվեին երեկվա պատերազմում հաղթած, իսկ այսօր պահեստազորում գտնվող գեներալներն ու զորավարները և իրենց իմացություններով ու վաստակած հեղինակությամբ նոր շունչ և ոգի տային ռազմաճակատի ամենադժվար հատվածներում մարտնչող մեր այսօրվա հրամանատարներին ու շարքայիններին...»:

Այսօր, երբ արդեն գործողության մեջ է նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ հայտարարությունը, և թվում է թե ամեն ինչ վերջացած է, ես տակավին շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքերը դեռևս սպառված չեն: Պատերազմի ժամանակ հանցավոր միտումնավորությամբ չօգտագործված «նախկինների» բավականին փորձառու ռազմաքաղաքական ռեսուրսը, ներառյալ նախագահներ և գեներալներ, այսօր առավել քան երբևէ, հատկապես Արցախում, պահանջված է:

Պահանջված է, քանի որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այս ծանրագույն ռազմադիվանագիտական զարգացումների պայմաններում, նշված գործիչներն իրենց խելքով ու համառությամբ կարող են Հայրենիքի շահերն արժանապատվորեն պաշտպանել և՜ ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ ընթացող պայքարում, և՜, առավել ևս, ինչքան էլ ցավալի թվա, հայկական այսօրվա իշխանությունների որդեգրած դավաճանական քաղաքականությունը զսպելու համար:

Հ.գ.- Գիտե՞ք ինչի շնորհիվ նաև Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք, որովհետև երբ այն ժամանակվա մեր որոշ ղեկավարներ զգուշացնում էին, որ միջազգային հանրությունը մեզ չի հասկանա, եթե մենք Շուշին ազատագրենք, հակառակ դրան, Հայոց զորքը գնաց ոչ միայն մեր հինավուրց բերդաքաղաքը, այլև մյուս պատմական տարածքներն ազատագրելու... Արդյունքում աշխարհը սկսեց մեզ հարգել... Իսկ այսօր չի հարգում, քանի որ...

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան

Ավստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել