Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հազարավոր զոհերն ու կորսված հսկայական տարածքներով անկյալ հայրենիքն են Նիկոլ Փաշինյանի վարչապետության գինը. «168 ժամ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մի քանի տասնյակ զինված թիկնապահներով շքախումբ, զրահապատ ավտոմեքենաների շարասյուն, ավելի քան 2000 ոստիկաններ, մարդկանց շարքերը շրջանցող ուղղաթիռ, կազմակերպված մասնակիցներով հավաքներ․․․ սա է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը։ Նա զինված թիկնազորով գերեզման գնացողների ու զինված խմբով եկեղեցի մտնողների վարչապետն է։ Այսինքն՝ նա ոչ մեկի վարչապետը չէ, քանի որ Հայաստանում զինված թիկնազորով գերեզման ու զինված խմբով եկեղեցի գնացող միայն մեկ մարդ կա, ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր վարչապետն է, այն զինված ու պաշարված իրականության վարչապետը, որում ապրում է ինքը։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե տասնյակ ամրակազմ զինված երիտասարդների ուղեկցությունն իրեն ուժ է հաղորդում, նա թաքուն մտածում է, որ իրենից վախենում են, նա, թերևս, հպարտանում է իր այդ հուժկու կերպարով։

Գուցե նա իրավացի է այն մարդկանց հաշվով, ովքեր դեռ չեն գիտակցել ու չեն հասկացել, որ ինքն այլևս վարչապետ չէ, ու ցուցումով կամ առանց ցուցումի վանկարկում են՝ «Նիկոլ, վարչապետ»։ Բայց բոլոր այն մարդիկ, ովքեր հասկացել ու գիտակցել են, որ Նիկոլ Փաշինյանն այլևս միայն ինքզինքը վարչապետն է, խղճում ու կարեկցում են նրան, քանի որ միայն խղճահարության ու կարեկցանքի է արժանի տղամարդը, ով ուժ է ցուցադրում իր ենթակաների զենքով։

«Ժողովրդի վարչապետից» մինչև «զինված վարչապետ» դառնալու ճանապարհը Նիկոլ Փաշինյանն անցավ մի քանի հազար զոհերով ու կորսված հայրենիքով։ Այդ հազարավոր զոհերն ու կորսված հսկայական տարածքներով անկյալ հայրենիքն են Նիկոլ Փաշինյանի վարչապետության գինը։ Գին, որ, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին դեռևս քիչ է թվում։ Մնալով վարչապետի պաշտոնում՝ նա ցույց է տալիս, որ դեռևս ստանալիք ունի կամ ունեն այլք իր միջոցով։ Հայաստանը դեռ ամբողջությամբ չի փակել Նիկոլ Փաշինյանի վարչապետության հաշիվը։ Հիմա նա զբաղված է ստանալիքը պոկելով։

Անմիտների մոտ՝ վախ, մտածողների մոտ՝ կարեկցանք ու խղճահարություն առաջացնող երկրի ղեկավարը չափազանց ծանր բեռ է ցանկացած հասարակության համար, հատկապես, եթե այդ նույն բեռի պատճառով այդ նույն հասարակությունը կրել է լրջագույն ֆիզիկական ու բարոյահոգեբանական հարվածներ։ Զինված գերեզման գնալու ու զինված եկեղեցի մտնելու համար մարդը պետք է հաղթահարի անհաղթահարելի բարդույթներ ու տաբուներ։

Նիկոլ Փաշինյանն արել է դա, նա քայլել է տաբուների վրայով, նա ոտնահարել է սրբություններ։ Իսկ տաբուների վրայով քայլող մարդը վտանգավոր է, բազմապատիկ վտանգավոր, երբ այդ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, հարյուրապատիկ վտանգավոր, երբ իրականում նա իշխանություն չունի անգամ ինքն իր վրա, բայց իրեն թվում է, թե կառավարում է մի ամբողջ ժողովրդի, զի այդ ժողովրդի ինչ-որ հատված ցուցումով կամ ինքաբերաբար դեռևս բղավում է՝ «Նիկոլ, վարչապետ»՝ չհասկանալով ու չգիտակցելով, որ այդ կարգախոսում կա բովանդակային տառասխալ՝ նա այլևս ոչ թե վարչապետ է, այլ՝ վարչաղետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Պուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Վթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացել