Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոսկվայում տեղի ունեցած փոխհրաձգության գործով ձերբակալվել է ՌԴ ՔԿ-ի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի Բասմաննի շրջանային դատարանը կալանքի տակ է վերցրել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանին, որը քաղաքի բիզնես կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործի շրջանակում մեղադրվում է ապացույցներ կեղծելու և անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:

«Դատարանը բավարարել է Աղաջանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նա մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 299-րդ («Գիտակցաբար անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը»), 303-րդ («Ապացույցների կեղծում») և 285-րդ («Պաշտոնեական լիազորությունների չարաշահում») հոդվածներով նախատեսվող հիմքերով, և կալանքի տակ կպահվի մինչև փետրվարի 17-ը», - տեղեկացրել են դատարանից:

ՏԱՍՍ-ի իրավապահ մարմնի աղբյուրը նշել է նաև, որ Լևոն Աղաջանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ըստ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի, Աղաջանյանը 2019-ի փետրվարին ազատման դիմում է ներկայացրել Մոսկվայում Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության քննիչի պաշտոնից, որից հետո զբաղվել է փաստաբանությամբ: Նրա ապօրինի գործողությունների փաստը պարզել են ՌԴ ՔԿ կենտրոնական գրասենյակի քննիչները՝ 2017-ին Մոսկվա քաղաքի կենտրոնում գտնվող Օկո աշտարակում փոխհրաձգության գործի հետաքննության ընթացքում: Այս գործով նախաքննությունն իրականացրել է Աղաջանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Աղաջանյանը քննության ընթացքում կեղծել է քննչական գործողությունների անհատական արձանագրությունները և իրեղեն ապացույցները քրեական գործով անցնող ամբաստանյալների դերը նվազեցնելու համար: Բացի այդ, նա ապօրինի հետապնդում է իրականացրել երեք քաղաքացիների նկատմամբ, որոնց նկատմամբ այժմ հետապնդումը դադարեցվել է:

Հիշեցնենք՝ Օկո աշտարակում փոխհրաձգությունը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 17-ի երեկոյան: Դրան մասնակցում էին միլիարդատեր Գաբրիել Յուշվաևի թիկնապահներն ու անվտանգության մասնավոր ընկերության աշխատակիցները, որոնք կարգուկանոն էին պահպանում: Բախումների հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում ՝ Ռուսաստանի գվարդիայի «Օխրանա» դաշնային պետական ունիտար ձեռնարկության երկու աշխատակից, որոնք փորձել են միմյանից բաժանել կողմերին: Դատարան էին ներկայացել այդ տարիների իրադարձությունների միայն երկու մասնակից՝ Էլդար Խամիդովը և Մոհամեդ Իսմայիլովը: Այժմ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը քննում է այդ մարդկանց դեմ զենքի ապօրինի շրջանառության, սպանության փորձի և խուլիգանության համար հարուցված քրեական գործը: Աղաջանյանը Խամիդովի և Իսմայիլովի գործը քննող քննչական խմբի անդամ էր: Քրեական գործի նյութերից բխում է նաև, նա դիմել է դատարան՝ Իսմայիլովին և Խամիդովին ձերբակալելու միջնորդությամբ:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan