Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տեղեկություններ են շրջանառվում, որ մեկ տասնյակ մարդ մարտերի արդյունքում անհետացել է». Տիգրան Աբրահամյան

ԲԼՈԳ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ պետք է պարզաբանումներ տա հանրությանը, թե ինչ է կատարվում Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի, Շուշիի շրջանի Հինշեն, Մեծ Շեն գյուղերի շուրջ։
     Այն տեղեկատվությունը, որը այդ գյուղերի բնակիչներից, գյուղապետներից է գալիս փաստում է, որ վերահսկողությունը աստիճանաբար անցել/անցնում է Ադրբեջանի վերահսկողությանը կամ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ ստիպված լինեն հեռանալու՝ չվերադառնալու հեռանկարով։
     Ավելին, երեկվանից ՌԴ պաշտոնական կայքի՝ Արցախին վերաբերող հատվածում ուշագրավ փոփոխություններ են եղել և այդ գյուղերը ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման վայրեր այլևս չեն հանդիսանում։
     Երեկվանից նաև ակտիվ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ մեկ տասնյակ մարդ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ տեղի ունեցած մարտերի արդյունքում անհետացել են։ Ու սա այն դեպքում, որ ՀՀ ՊՆ-ն ներկայացրել էր միայն վիրավորների փաստը՝ թաքցրել անհայտ կորածների հանգամանքը։
     Նիկոլ Փաշինյան, մի երկու օր առաջ խոսում էիր ապատեղեկատվության հոսքերի ու դրա վտանգավորության մասին, իսկ ո՞վ է պատասխանատու ՀՀ պաշտոնատար անձնանց, կառույցների տեղեկատվական անգործության, մանիպուլյացիաների, չգոյության համար։
     Հասկանում ե՞ս, որ հենց դուք եք նման իրավիճակ ստեղծում՝ պարարտ հող նախապատրաստելով ամեն տեսակի տեղեկատվական տեռոռի համար, որն ի դեպ, հենց դուք էլ հրահրում եք։
     Արայիկ Հարությունյան, երեկ իրար բրթելով ձեզ օդանավակայան էիք գցում՝ նկարվելու, ինքնագովազդվելու մի իրադարձության ֆոնին, որի հետ կապ չունեք։ Ինչի՞ պարզաբանումներ չեք տալիս, թե ինչ է կատարվում նշածս գյուղերում, ինչի ե՞ք մարդկանց մոլորության, տեղեկատվական բլոկադայի մեջ գցում։
     Կարող ե՞մ ինձ իրավունք տալ կասկածելու ձեր ազնվության վրա՝ միանշանակ։ Դուք ընդհանրապես ինչի՞ համար եք, պատասխանատվություն զգում ե՞ք մեր հանրության անվտանգության, առհասարակ գոյության համար։
     Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան դուք գոնե գիտակցում ե՞ք, թե ինչի տակ եք մտել։ Կարծում եմ՝ չէ, հակառակ դեպքում, վաղուց, մեզ՝ ձեր ներկայությունից, ազատած կլինեիք։
     ԱԱԾ չե՞ք կարծում, որ պետք է զբաղվեք այս իրավիճակով, հակառակ դեպքում կստացվի, որ այս ամենն արվում է ձեր գիտության կամ հանցավոր անգործության պայմաններում, իսկ հետևանքները ես չէ, որ պետք է ձեզ բացատրեմ»։

 



Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները