Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում․ ԿԳՄՍՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․

«Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։

Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով **) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ):

Գալիք՝ 2021/22 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան:

Այս փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ։

Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։

Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միևնույն պայմանները։

Նշենք, որ սովորաբար բակալավրիատի ծրագրով դիմորդները հանձնել են նվազագույնը երկու ընդունելության քննություն։ Բացառություն է արվել միայն անցյալ՝ 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կազմակերպման ժամանակ, երբ դիմորդները հանձնել են մեկ քննություն՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմամբ։

Հավելենք, որ գործադիրը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության հեռակա ուսուցմամբ անվճար տեղերի բաշխումը։ Այդ որոշմամբ՝ ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 35 անվճար տեղ՝ հաշվի առնելով գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը։ Նախապատվությունը տրվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ու հայագիտության ոլորտի մասնագիտություններին։

Սահմանվել է, որ 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Բաշխման ժամանակ առաջնահերթությունը տրվում է մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի։ Անհրաժեշ­տու­թյան դեպքում հաշվի է առնվում նաև ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները»:

 

 

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին