Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իմ սիրտը 20 տարեկան է և ես չեմ պատրաստվում մեծանալ. 97- ամյա Տաո

ՖՈՏՈ

Wnews.am-ը գրում է.

Ձիգ մաշկ, ամուր մարմին, առողջություն եւ կյանքով պարզապես ուրախանալու հնարավորությունը չպետք է անհնարին թվա։ Ամեն դեպքում աշխարհում գոյություն ունեն այդպիսի կանայք, ինչպիսին Տաո Պորչոն-Լինչն է։
Նրա անցյալում է դերասանուհու, մոդելի, պարուհու, գործարարի եւ ամենակարեւորը յոգա դասավանդողի կարիերան։

Ապրելով մի ամբողջ դար քչերը կարող են գլուխ գովալ նման անցյալով, կազմվածքով եւ այն էներգիայով, որն ունի ողջ աշխարհում հայտնի Հնդկաստանի բնակչուհին։ Ոգեշնչվեք եւ ձեր մեջ թողեք միայն դրական մտքեր։
Մեր տարիքը մեր իմաստության գիծն է, որը տարեց տարի երկարում է։ Յուրաքանչյուր օր, ամիս, տարի հնարավորություն է իրագործել այն, ինչի համար չէր բավականացնում համարձակությունն ու ուժը։ Տեսեք Տաոի օրինակը, որքան հրաշալի կարող է լինել կյանքը, եթե ամեն վայրկյանն օգտակար անցկացնել։

տաո

Երիտասարդությունը

Պրակտիկորեն մեկ դար առաջ Հնդկաստանում լույս աշխարհ եկավ իմաստուն հոգով Տաո Պորչոն-Լինչը, ում անունը թարգմանաբար նշանակում է բնության էներգիա։

Ութ տարեկանից նա հետեւում էր յոգայով զբաղվող տղաներին։ Նրան ապշեցնում էր, թե ինչ են նրանք անում իրենց մարմնի հետ։ Նրա մոտ եւս ցանկություն առաջացավ զբաղվել յոգայով։

Նրա մորաքույրը զայրանում էր Տաոի վրա եւ նշում, որ յոգան միայն տղամարդկանց համար է, սակայն Տաոն միեւնույնն է սկսեց զբաղվել դրանով։

Կարիերա. Ամեն ինչ սկսվեց մոդելային բիզնեսից, որտեղ Տաոն արժանացավ «Եվրոպայի լավագույն ոտքեր» կոչմանը։ Նա չէր դադարում ճանապարհորդել հատկապես հաճույք ստանալով Փարիզի մշակույթից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տաոն արտագաղթեց Լոնդոն։ Այդ ժամանակ նա տիրապետում էր միայն ֆրանսերենի եւ հնդկերենի։ Համաշխարհային պատերազմից հետո Տաոն նկարահանվեց մի քանի ֆիլմերում։ Այդ ժամանակ նրան դուր էր գալիս յոգայի անվճար դասեր տալ իր կոլեգաներին, նա ոգեշնչվում էր նրանցով, իսկ նրանք Տաոյով։

տաոո

Յոգա. 1962 թ. Տաոն ամուսնացավ եւ ավելի շատ ժամանակ կարողացավ հատկացնել իրեն, ուստի նա խորացավ յոգայի փիլիսոփայության մեջ։  Հինգ տարի անց նա վերջնականապես թողեց դերասանուհու կարիերան եւ զբաղվեց միայն յոգայով։  10 տարի անց նա ստեղծեց   Yoga Teachers Association-ը։

Ավելի ուշ, Տաոն Նյու Յորքում հիմնեց  The Westchester Institute of Yoga ինստիտուտը։

Շնորհիվ այդ հաստատության այժմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող 3 000 մարդ մասնագիտացել է յոգայի բնագավառում։ Տաոն էներգիա է ստանում իր ուսանողներից։

Նա մեծ հաճույք է ստանում, երբ կարողանում է  մարդուն  ապացուցել, որ նա իսկապես ունակ է անել այն, ինչում միշտ համոզված չէր։

content_yoga3__econet_ru

Այսօր. Տաոի համար գոյություն չունի անհնարինն ու բացասականը։ Նա փորձում է թեթեւացնել իր եւ շրջապատի կյանքը միշտ ժպտալով, օրը սկսելով այն մտքից, որ ունակ է այսօր անել ամեն ինչ, չէ որ վաղը երբեք չի գալիս։

83 տարեկանում Տաոն կոտրել էր իր կողը եւ բժիշկների խոսքերով չէր կարող դասավանդել յոգա, սակայն համառ կինը ոչ միայն չթողեց յոգան, այլ մեկ շաբաթ անց հերթագրվեց պարի դասընթացների եւ այժմ ակտիվորեն մասնակցում է միջազգային մրցումներին։

Մի քանի տարի առաջ Պորչոն Լինչին գրանցեցին Գինեսի ռեկորդակիրների գրքում որպես յոգայի ամենատարեց մասնագետ։ Այժմ Տաոն 97 տարեկան է եւ համոզված է, որ աշխարհում չկա մի բան, որը մենք չենք կարող իրականացնել մեր ներքին ուժի օգնությամբ։

տա

5 ոգեշնչող միտք Տաոից.

«Աշունը մեզ համար հիշեցում է։ Չէ որ մինչ տերեւները չորանում ու թափվում են, կարեւոր է հիշեց, որ այս աշխարհում միշտ գարուն կլինի, որպեսզի նրանք բարձրանան ու ծաղկեն։ Մեր մեր նորը գտնելն ու փոխվելը  յուրաքնաչյուրիս է անհրաժեշտ»։
«Առավոտյան արթնանալիս, ես գիտեմ, որ ինձ սպասում է կյանքիս լավագույն օրը։ Ես երբեք չեմ մտածում, թե ինչ չեմ կարող անել։ Կարեւոր է, որ առավոտյան գլխում լինեն միայն դրական մտքեր, իսկ կյանքում բացակայի ամեն ինչ հետագայի վրա թողնելու սովորությունը»։
«Յոգան միավորում է բանականությունը, մարմինն ու հոգին։ Այն նման է բնության։ Ես բացահայտել եմ, որ կարող եմ նպատակադրել իմ կյանքը, երբ հետրում եմ բնությանն ու կրկնում նրա յոգայում։ Դա միշտ օգնում է պայքարել սթրեսի դեմ եւ մի անգամ օգնել է հաղթահարել կյանքի լուրջ ճգնաժամը»։
«Ձեր բանականության եւ մարմնի մեջ հավաքեք սրտի ողջ երաժշտությունը։ Թող այն թույլ չտա ձեզ ժամանակն անիմաստ կորցնել եւ հրաժարվել իրական կյանքի հրաշքներից»։
«Իմ սիրտը դեռ քսան տարեկան է եւ ես չեմ պատրաստվում մեծանալ»։

աս

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը