Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արբանյակային պատկերներն ապացուցում են ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ֆոսֆորի կիրառումը. DFRLab-ի անդրադարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես նշված է, որ մարտական գործողությունների վերջին շաբաթվա ընթացքում բաց աղբյուրների արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անտառների վրա սպիտակ ֆոսֆորական զինամթերք օգտագործելու արդյունքում առաջացել է շրջակա միջավայրի ավերածություն:

Ասվում է, որ նոյեմբերի սկզբին «Թվիթեր»-ում և այլ սոցկայքեում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում երևում է ԼՂ-ում հայերի կողմից վերահսկվող տարածքների վրա արգելված սպիտակ ֆոսֆորային զինամթերքի կիրառություն: Նշվում է, որ պատկերները նշանակալի ուշադրության չեն արժանացել միջազգային լրատվամիջոցների կամ շրջակա միջավայրի պահպանության միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն «Transparency International Armenia»-ը հրապարկել է «Էկոլոգիական ահազանգ» ՝ դատապարտելով այդ զենքի օգտագործումը: Հոդվածում մեջբերում է արվում այդ հրապարակումից. «Ադրբեջանական ուժերի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառումն այդ անտառներում ոչ միայն կկործանի արժեքավոր էկոհամակարգերն ու բնակավայրերը, ոչնչացման վտանգի տակ կդնի որոշ տեսակների, այլ նաև տարիներ կաղտոտի գետերն ու ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի մեծ սպառնալիքի տարածաշրջանում բնակվող մարդկանց և վայրի բնության համար»:

 

Սակայն նշվում է, որ Ադրբեջանը հերքում է սա՝ մեղադրելով, թե իբր հայկական կողմն  է կիրառել ֆոսֆոր իրենց կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ: Սակայն հոդվածագիրը արդարացիորեն նկատել է, որ այս պնդումը փաստող ոչ մի ապացույց չկա բաց աղբյուրներում: «Արբանյակային պատկերը, այնուամենայնիվ, հաստատում է Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի անտառային մեծ հատվածում հրդեհի արդյունքոմ պատճառված մեծ վնասը, միևնույն ժամանակ, հայտնվել են Ադրբեջանի ֆոսֆորային զինամթերքի օգտագործման տեսանյութերը: Անտառածածկ տարածքների թիրախավորումը ռազմավարություն է, որը երբեմն օգտագործվում է տարածքներից մարտական գործողությունները դուրս մղելու կամ շրջակա միջավայրին մեծ ավերածություն պատճառելու նպատակով»,-գրված է Digital Forensic Research Lab-ի հոդվածում:

Նշվում է նաև, որ որոշ տեսանյութեր նկարահանվել են հայ զինվորների կողմից, որոնցում երևում է, որ սպիտակ ֆոսֆորային զինամթերքն ընկնում է պաշտպանական դիրքերի վրա:

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան