Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գործողությունները որակում եմ որպես պետական և ազգային շահերի դավաճանություն». Կարեն Օհանջանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կարծում եմ, որ անհնար էր պատկերացնել ղարաբաղյան խնդրի ենթադրյալ լուծման ավելի ամոթալի տարբերակ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն՝ անդրադառնալով Արցախի հարցի հանգուցալուծման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրած տարբերակին, որին հավանություն է տվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ այս ընթացքում մամուլում բազմիցս է հանդես եկել հայտարարություններով, որ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս ռազմական ագրեսիան Արցախի դեմ շատ նման է ղարաբաղյան շարժման ժամանակաշրջանի «Օղակ» գործողությանը, որը հետապնդում էր Լեռնային Ղարաբաղը հայերից մաքրելու նպատակ: Իսկ այս պատերազմը կոչել է «Օղակ -2» գործողություն, որի հեղինակը Ռուսաստանն է:

«Հիմա տեղի ունեցածից հետո, առավել ևս՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև հայտարարության ստորագրումից հետո, հաստատվում է, որ պատերազմը հրահրել է Ռուսաստանը, որն այս քայլին գնացել է սեփական շահերից ելնելով՝  ածխաջրածնային ռեսուրսների և Սիրիայում ու Լիբիայում Թուրքիայից զիջումներ ստանալու համար։ Ռուսաստանը դավաճանեց իր դաշնակից Հայաստանին: Ռուսաստանը վերացրեց հայկական երազանքը: Եվ մենք՝ բոլոր հայերս, պետք է միավորվենք մեկ հզոր բռունցք դառնանք և կանխենք Ռուսաստանի ծրագրերի իրականացումը Հայաստանում և Արցախում: Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանը չպետք է վավերացնի այս հայտարարությունը: Ես Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գործողությունները որակում եմ որպես պետական և ազգային շահերի դավաճանություն: Ժողովուրդը պետք է խիստ դատապարտի այդ ազգային հանցագործներին, ովքեր արգելափակել են Ադրբեջանի դեմ հարվածային զենքի օգտագործումը։ Չօգտագործվեց Հայաստանի կրակային ներուժը, միջին և հեռահար հրթիռները, մարտական ինքնաթիռները՝ Ադրբեջանի տնտեսական և այլ ենթակառուցվածքների դեմ, և նրանք մեղավոր են մեր հասարակությունների, ամբողջ ժողովրդի բարոյալքման մեջ: Հետեւաբար, ես միանշանակ հավատում եմ, որ այս համաձայնագիրն ուղղված է հայերի դեմ: Եվ մենք պետք է դաս քաղենք Հայաստանի և Արցախի ղեկավարների դավաճանությունից, միավորվենք և սկսենք ագրեսորներից մեր տարածքների ազատագրման գործընթացը»,- ասաց Կարեն Օհանջանյանը:


Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համարՀակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասիցՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ