Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհապաղ խորհրդակցություն. Մոսկվան կանցնի՞ սահմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lragir.am-ը գրում է

Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը մեր սկզբունքային դիրքորոշումն է, իսկ Հայաստանի վարչապետի նամակի առիթով դետալները կքննարկվեն հետագա գործընթացում, հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան: Հայաստանում աշխուժորեն քննարկվում է ՌԴ նախագահ Պուտինին վարչապետ Փաշինյանի նամակը ՌԴ օգնության տեսակի ու ծավալների շուրջ անհապաղ խորհրդակցություններ սկսելու հարցով, եւ դրան ՌԴ ԱԳՆ առաջին արձագանքը: Այդ արձագանքում նշվում է, որ Մոսկվան հայ-ռուսական դաշնակցային պայմանագրին հավատարիմ՝ կհատկացնի աջակցության անհրաժեշտ ամբողջ ծավալը, եթե մարտական գործողությունները ծավալվեն Հայաստանի տարածքում:

Այդ հանգամանքը առաջացրել է բուռն քննարկումներ: Հարցն այն է, որ ՌԴ ԱԳՆ արձագանքն ընդհանուր է եւ նախնական, ինչպես փաստել է Զախարովան: Որովհետեւ Հայաստանի վարչապետի նամակը, որ գրվել է հայ-ռուսական դաշնակցային պայմանագրին հղումով, ըստ պայմանագրի ենթադրում է այն «անհապաղ խորհրդակցությունը», որի ընթացքում պետք է որոշվի աջակցության անհրաժեշտ տեսակն ու ծավալը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքի շեշտմանը, ապա այստեղ անշուշտ ամեն ինչ սպասելի տրամաբանության շրջանակում է: Պայմանագիրը առնչվում է Հայաստանի սահմանին, Հայաստանի տարածքին, իսկ Արցախը ՌԴ համար Հայաստանի դե յուրե ճանաչված տարածք չէ: Հետեւաբար Ռուսաստանն այդ հարցում ոչ թե դաշնակցի, այլ «հավասարակշռված միջնորդի» դերում է:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ իրական քաղաքականությունն անշուշտ չափվում է «սահմանային» այլ գնահատումներով: Օրինակ, այդ գնահատումով, Թուրքիան խախտել է ՌԴ սահմանը, մուտք գործելով նրա կենսական շահերի գոտի: Ռուսաստանը դա անշուշտ հիանալի հասկանում ու գնահատում է, բայց ներկայում չունի համարժեք քաղաքական պատասխան եւ չի ուզում  բախվել Թուրքիայի հետ: Բայց, մինչ Ռուսաստանը փորձում է պահել «հավասարակշռությունը», Թուրքիան արդեն հասել է Ռուսաստանի պետական սահմանին:

Այդ իմաստով, արդյոք Հայաստանի վարչապետի նամակը, որը թերեւս գրվել է ոչ առանց նախնական համաձայնեցման, իր մեջ պարունակում է նաեւ քաղաքական ազդակ առ այն, որ Ռուսաստանն էլ կարող է «հավասարակշռված միջնորդից» անցնել «դաշնակցային» բալանսի: Ու թեեւ այստեղ խոսքը դե յուրե Հայաստանի տարածքի մասին է, այդուհանդերձ ռազմական եւ ռազմա-քաղաքական իմաստով այդ հասկացությունը կարող է Մոսկվային տալ իրավիճակի վրա ազդելու շատ ավելի լայն հնարավորություն, քան Հայաստանի սահմանը՝ ֆորմալ իմաստով մնալով Հայաստանի Հանրապետության հանդեպ դաշնակցային պարտավորության սահմանում:

Կանի՞ դա Ռուսաստանը, թե ոչ՝ կերեւա «անհապաղ խորհրդակցությունների» ընթացքից։ Սակայն ժամանակը չի սպասում, եւ Ռուսաստանն այլեւս չի կարող վերադարձնել այն, ինչի հույսը դեռ ունի, եւ կարող է կորցնել շատ ավելին:

Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան