Երեկ՝ Հադրութի պաշտպանության ժամանակ, կողքիս վիրավորվեց արդեն նաև մարտական ընկերս. Դավիթ Սանասարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ՝ Հադրութի պաշտպանության ժամանակ, կողքիս վիրավորվեց արդեն նաև մարտական ընկերս՝ Արմանը, ով նաև մի որոշ ժամանակ եղել է ՊՎԾ աշխատակից:
Արմանի կյանքը փրկեցին մեր բժիշկները՝ բժիշկ Տոնոյանի գլխավորությամբ: Մի անգամ ասել եմ, նորից եմ ասում. ռազմաճակատում և այլ քաղաքներում զինվորների կյանքի համար պայքարող բժիշկները նույնպես հերոսներ են: Շնորհակալ եմ բոլորիդ:
Արմանս իմ ճանաչած քաջերից մեկն է, ով չսպասեց հրավերի, և կամավոր մեկնելով Արցախ, կատարեց իր նվիրական պարտքը: Այս օրերին, իմանալով, որ ողջ մնալու հավանականությունը քիչ է, և՛ խրամատում, և՛ քաղաքում իր ցուցաբերած խիզախությամբ ընկերների հետ միասին կասեցրեց թշնամու առաջխաղացումը:
Արմանը և մեր մյուս հերոս վիրավորները Աստծո կամոք անպայման առողջանալու են:
Հ.Գ. Արմանի ու իմ թիկունքում մեր Դիզափայտ լեռն է
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



