Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նստած ենք վար­կա­յին ասե­ղի վրա. ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգնա­ժամն ավե­լի է խո­րա­նում»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա 7 ամսվա սոցիալ-տնտեսական տվյալներն ավելի վատն են, քան հունիսին գրանցված ցուցանիշները: Այս եզրահանգմանն է եկել տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է տնտեսական մի շարք հարցերի, առանձնացրել այս փուլում առկա կարևոր հիմնախնդիրները: «Այդ ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության մեջ ֆինանսատնտեսական ճգնաժամն ավելի ու ավելի է խորանում:

Եթե 2020 թ. հունվար-հունիս ամիսների կտրվածքով 4,7 տոկոս տնտեսական անկում ունեինք, ապա 7 ամսվա տվյալներով այդ ցուցանիշը 5,7 տոկոս է: Հուլիս ամսվա ցուցանիշների մեջ անկումն առավել խորացել է հատկապես ծառայության ոլորտում: Արդյունաբերության ոլորտում ևս անկումը շարունակվում է: Եթե հունվար-հունիս ամիսներին արդյունաբերությունը 1,5 տոկոս աճ ուներ, ապա հունվար-հուլիսին աճը կազմում է 1,3 տոկոս: Այս ոլորտում մենք որոշակի անկում ունենք, ինչը պայմանավորված է հանքարդյունաբերության թվերի ճշգրտմամբ: Մասնավորապես՝ անցած տարի հուլիս ամսին շահագործման հանձնվեց Թեղուտը:

Այս տարվա 6 ամսվա ընթացքում Թեղուտի արտադրանքը թույլ էր տալիս մեր հանքարդյունաբերության մեջ աճ ապահովել, բայց այդ աճը հուլիսից սկսած նվազելու է, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնելու տնտեսական ցուցանիշների վրա, քանի որ մեր տնտեսությունը մեծ կախվածություն ունի այս ոլորտից»,-ասաց տնտեսագետը: Հաշվի առնելով վերոնշյալ ցուցանիշները՝ նա հավելեց. «Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն առհասարակ չունեն թիրախավորված նպատակներ:

Բացի այդ, կան վերահսկողության խնդիրներ՝ կապված դրանց կատարման հետ: Մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում միլիարդավոր դրամների չափով սուբսիդավորում են իրականացնում, գյուղացիները 1-3 մլն դրամի չափով անտոկոս վարկեր են ստանում, բայց խնդիր կա այդ վարկերի հասցեական օգտագործման տեսանկյունից: Օրինակ՝ դրանք արդյոք ծախսվո՞ւմ են ցանքատարածություններ ավելացնելու համար, թե՞ ոչ:

Որևէ վերահսկողություն չկա: Եվ, մեծ հաշվով, բանկերին ոչ թե հետաքրքրում է, թե ինչ նպատակով է գումարը ծախսվել, այլ հետաքրքրում է վարկունակությունը: Եվ այս իրավիճակում պատահական չէ, որ գյուղատնտեսության ոլորտում անգամ այդքան մեծ ներարկումների դեպքում 2020 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում անկում է գրանցվել: 2020 թ. առաջին եռամսյակի համեմատ 2020 թ. երկրորդ եռամսյակում այս ոլորտում արձանագրված անկումը կազմել է 3,2 տոկոս: Ստացվում է՝ գումարները, որոնք դրվել են այս ոլորտում, տեղ չեն հասել:

Եվ ակնհայտ է, որ այս տարի նշված ոլորտում ևս խնդիրներ ենք ունենալու: Բայց մեր հիմնական խնդիրը հատկապես այս տարվա աշնան ամիսներին է ի հայտ գալու, երբ սկսվի վարկային ճգնաժամը: Խնդիրն այն է, որ թե՛ քաղաքացիները, թե՛ բիզնեսները տարբեր վարկեր ձեռք բերելու համար մեծ քանակությամբ անշարժ գույք են գրավադրել բանկերում: Այս ամիսներին շատերը որոշակի պարտքեր են կուտակել: Թեպետ ոմանք օգտվել են որոշակի արձակուրդներից, բայց ակնհայտ է, որ այսպես երկար չի կարող շարունակվել. բանկերը կա՛մ վերցնելու են գրավադրված գույքերը, կա՛մ մարդիկ իրենց շենք- շինությունները, բնակարանները պետք է վաճառքի հանեն:

Այս ամենի հետևանքով աշնան ամիսներին անշարժ գույքի շուկայում զզալի անկում ենք ունենալու»: Անդրադառնալով աշխատավարձերի հատվածում արձանագրված աճին՝ Ս. Պարսյանը նկատեց. «5 ամսվա կտրվածքով մենք միջին անվանական աշխատավարձի 5 տոկոս աճ ունենք, որը հիմնականում ապահովել է պետական, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների հատվածը, որոնց աստղաբաշխական պարգևավճարներն ու հավելավճարները նույնն են մնացել: Ամբողջ երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, մարդիկ խնայողություններ են անում, որ կարողանան դիմանալ այս իրավիճակին, բայց բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են նույնքան բարձր աշխատավարձ ստանալ, որքան նախորդ տարի: Սա անարդար է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության:

Բացի այդ, շատ կարևոր հանգամանք է այն, թե ի՞նչ արդյունքի համար են ստանում այդ գումարները: Եթե, օրինակ՝ տնտեսական ու սոցիալական բլոկի պատասխանատուները ձախողել են քաղաքականությունը, ինչո՞ւ պետք է պարգևավճար կամ նման բարձր աշխատավարձ ստանան»: Նա շեշտեց, որ կառավարության՝ մինչ այս արված կանխատեսումները, ընդհանուր առմամբ, իրականություն չդարձան: «Ֆինանսների նախարարն ապրիլին կանխատեսում էր, որ տնտեսական անկումը 2 տոկոս է լինելու, մեկ ամիս հետո հայտարարեցին, որ 4 տոկոս կլինի, բայց արդեն 7 ամսվա տվյալներով մենք 5,7 տոկոս անկում ունենք:

Եվ ակնհայտ է, որ այդ անկումը շարունակվելու է նաև հաջորդ ամիսների ընթացքում: Իսկ կառավարության ապրիլի այն կանխատեսումը, թե ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով հարկային հավաքագրումն ընդամենը 169 մլրդ դրամով է պակաս լինելու, բավականին լավատեսական սցենար է: Ըստ էության, կառավարությունը ստիպված է լինելու ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնել, քանի որ հարկային մուտքերն ավելի ու ավելի են նվազելու:

Արդեն 7 ամսվա կտրվածքով նախորդ տարվա համեմատ հարկերի 5 տոկոսով ավելի քիչ հավաքագրում ունենք»,-ասաց նա՝ շեշտելով, որ կառավարույունն այս դեպքում երկու ճանապարհ ունի: «Կա՛մ պետք է ծախսերը նվազեցնի, կա՛մ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնի: Հաշվի առնելով, որ այս կառավարության ֆինանսիստները աշխատել են նաև նախորդ կառավարության օրոք, լուծումը արտաքին կամ ներքին պարտքի ավելացումն է լինելու:

Գնալու են պետական պարտքի ավելացման ճանապարհով, նոր վարկային փաթեթներ կնքելու առաջարկներ են անելու, ինչին ականատես ենք լինում վերջին ամիսների ընթացքում: Այս տարվա ընթացքում արտաքին պետական պարտքն արդեն հասել է 8 մլրդ դոլարի, որի ավելացման պատճառ է հանդիսացել սխալ ֆինանսական քաղաքականությունը:

Եվ այս քաղաքականությունն ավելի լուրջ խնդիրների է տանելու: Մենք ոչ միայն այս տարի, այլև հաջորդ տարվա ընթացքում ենք վատ ապրելու: Մենք ստիպված ենք լինելու դարձյալ լրացուցիչ պարտք վերցնել ու սպասարկել ոչ միայն նախորդ կառավարության, այլև այս կառավարության ժամանակ վերցված վարկերը: Մեծ հաշվով, մենք նստած ենք վարկային ասեղի վրա, և սա ամենալուրջ մտահոգությունն է»,-ընդգծեց տնտեսագետը: Սուրեն Պարսյանը շեշտեց՝ պարտքը, որպես այսպիսին, բացասական երևույթ չէ:

«Բացասական երևույթը վերցված գումարներն անարդյունավետ ծախսելն է, ինչը մենք արդեն տասնամյակներ շարունակ տեսնում ենք: Խնդիր է, երբ երկիրն ունի աղբյուրներ, բայց նախընտրում է պարտք վերցնել: Մենք կարող էինք հարկերի ձևով տնտեսությունից վերցնել գումարները, բայց պարտք ենք վերցնում: Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ անարդյունավետ ծախսեր ունենք, և պետք է վերանայել բյուջետային քաղաքականությունը: 2020 թվականի բյուջեն համահունչ չէ այս տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամին:

Կառավարությունը պետք է փոխի ֆինանսատնտեսական քաղաքականությունը: Բացի այդ, Կենտրոնական բանկի և կառավարության դրամավարկային ու տնտեսական քաղաքականության ներդաշնակեցման, դրանք միմյանց հետ համապատասխանեցնելու խնդիր ունենք: Օրինակ՝ մեր պետական բյուջեով նախատեսված է 4,5 տոկոս գնաճ այն դեպքում, երբ ԿԲ-ն նախատեսում է 2 տոկոս: 4,5 ի պարագայում պետական բյուջեի մուտքերը կավելանան, տնտեսությունը կաշխուժանա, իսկ 2 տոկոս ցածր գնաճը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մեծ վնաս է հասցնում տնտեսությանը»,-եզրափակեց տնտեսագետը:

Պուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան