Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օբաման խոստացավ ոչնչացնել «Իսլամական պետությունը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հատուկ տեսաուղերձում ահաբեկչական գործողություն է որակել Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո քաղաքում մարդկանց զանգվածային գնդակահարումը եւ հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ արտոնել ռազմական ուժի կիրառումը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:

«Դա ահաբեկչության ակտ էր՝ ուղղված անմեղ մարդկանց սպանելուն»,- ասել է Օբաման՝ մեկնաբանելով Սան Բեռնարդինոյում տեղի ունեցած ողբերգությունը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե առայժմ չկան այն բանի ապացույցներ, որ կալիֆոռնիացի հրաձիգներ Սայեդ Ռիզվան Ֆարուքին եւ Տաշֆին Մալիքին ղեկավարել են արտասահմանում գործող ահաբեկիչները, կամ որ այդ հարձակումը ԱՄՆ-ում «ավելի ընդգրկուն դավադրության բաղադրիչն էր»:

Միեւնույն ժամանակ Օբաման նշել է, որ «ահաբեկչության սպառնալիքն իրական է», եւ «ԱՄՆ-ը մտադիր է հաղթահարել այն»՝ պատերազմի նոր փուլ սկսելով իսլամիստների դեմ: «Մենք կոչնչացնենք ԻՊ-ն կամ ցանկացած այլ կազմակերպություն, որը փորձում է վնասել մեզ»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ ամերիկացի զինվորականները «կշարունակեն ահաբեկիչների որսն» ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ խոսքն իսլամի դեմ ԱՄՆ-ի պատերազմի մասին չէ: Նա ԻՊ-ն որակել է «մահվան պաշտամունք», իսկ նրա անդամներին՝ «մարդասպաններ ու ոճրագործներ»:

ԱՄՆ-ի նախագահը հորդորել է Կոնգրեսին՝ արտոնել ռազմական ուժի հետագա կիրառումն ԻՊ-ի դեմ պայքարում եւ սահմանափակել հրազենի վաճառքն ահաբեկչության մեջ կասկածվողներին: «Կարծում եմ՝ Կոնգրեսի համար եկել է ժամանակը քվեարկելու համապատասխան օրինագծի օգտին՝ հավաստելով, որ ամերիկյան ժողովուրդը միասնական է եւ հավատարիմ ահաբեկչության դեմ այդ պայքարին»,- Օբամայի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը, ԱՄՆ-ը մտադիր է «բոլոր հնարավորությունները» օգտագործել ահաբեկչությանը դիմակայելու համար, ներառյալ համագործակցությունն իր դաշնակիցների եւ Ռուսաստանի հետ: Օբաման այն կարծիքին է, որ Սիրիայում կրակի դադարեցումը կօգնի միջազգային կոալիցիային եւ Ռուսաստանին պայքարելու «Իսլամական պետության» դեմ:

Ընդսմին Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է «թանկ նստող ցամաքային գործողություն» սկսի: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է Սիրիա եւ Իրաք հատուկ նշանակության նոր ուժեր ուղարկելուն, ինչպես նաեւ «ԻՊ-ի դեմ պայքարելու համար տասնյակ հազարավոր իրաքցիների եւ սիրիացիների» պատրաստելուն:

Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը վերստին հիշեցրել է, որ Վաշինգտոնն Անկարայի հետ միասին զբաղվում է թուրք-սիրիական սահմանի փակմամբ եւ փորձում է արգելափակել ԻՊ-ին զինյալների մատակարարման ուղիները:

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»