Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուլսարի հանքի շահագործումը Սևաա լճին կհասցնի ահռելի վնասներ. բնապահպան ահազանգում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանը կորցնելու ճանապարհին ենք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ խոսելով  Սևանի ծաղկման մասին:

«Լիճը վերածվում է ճահիճի, արդեն իսկ Առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ որոշ տարածքներում վտանգավոր է լողալը, շատ շուտով այն նույնիսկ  ոռոգման նպատակով օգտագործելու համար կլինի ոչ պիտանի, քանի որ ջուրն ամբողջությամբ թունավորված կլինի»,- ասաց  բնապահպանն ու հավելեց, որ, լիճը կորցնելով՝ կորցնում ենք նաև Հայաստանը:

Նա նշեց, որ  վերջին տարիներին՝ 2017-2018 թվականներին  ունեցել ենք բացասական  բալանս Սևանա լճի հետ կապված, այսինքն՝ ջրի մակարդակը բարձրանալու փոխարեն իջել է, ինչը ևս  հարված է լճին:

«Մեծ քանակությամբ ձուկ հանելը ջրից ևս բացասական է, իսկ սնման շղթայի վերևում ձուկն է, երբ ձուկը հանում ենք, նյութերն ամբողջությամբ մնում են լճում, ինչի հետևանք է լճի ծաղկումը, իսկ ծաղկումը ցույց է տալիս, որ  ճահճացման գործընթացը ակտիվացել է:

 Այս առումով մի դրական բան կա, որ Եվրամիության աջակցությամբ մշակվել է մեծ ծրագիր, որտեղ Սևանի, ջրհվաք ավազանի վերաբերյալ  հավաքված են բոլոր տվյալները: Թե ինչ պետք է անել, ինչպես պետք է անել, ամեն ինչ մանրամասն տրված է»:

Բնապահպանը նշում է, որ ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի 2021 թվականին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել  Սևանի փրկության հիմնադրամ:

«Սակայն պետք չէ ժամանակ կորցնել և սպասել 2021 թվականին, անհրաժեշտ է օր առաջ զբաղվել Սևանի մաքրման աշխատանքներով, քանի որ եթե բազմաթիվ  առաջացած խնդիրներին գումարենք Ամուլսարի խնդիրը, այն հարվածը, որ պետք է կրի  լիճը, ահռելի վնասներ են լինելու, ինչքան էլ ասեն, որ նոր տեխնոլոգիաներ են օգտագործելու, խնդիրն այն է, որ  հանքավայրն այնքան հատուկ  է, որ ինչ տեխնոլոգիա էլ  օգտագործեն, միևնույն է՝ վտանգը կա»,– ասաց նա:

Բնապահպան Կարինե Դանիելյանի համար հասկանալի չէ այն, որ չնայած ոսկու այդքան ցածր պաշարներին՝ ցանկանում են հենց այդ  տարածքում հանք շահագործել. «Առանձնահատկությունն այն է, որ երբ ջուրը կպնի հանքին, անմիջապես կսկսի առաջանալ այդ սուլֆիդային դրենաժը՝ թթվային նյութեր, որոնք այս կամ այն ճանապարհով, հասնելու են Սևանա լիճ: Սա այն հարվածն է, որն ուղղակի չի կարելի թույլ տալ, որ հասնի Սևանին»,-հավելեց բնապահպանը:

Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել են