Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք այսօր իսկապես ՍԴ ճգնաժամ ունենք. Նրանք դա ստեղծեցին. Ռուբեն Մելիքյան

ՎԻԴԵՈ

Past.am

Որեւէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել եւս Արդարադատության նախարարը Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք ունեն եւ որոշել, թե ինչը պետք է կիրառել, ինչը՝ ոչ: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա հայտարարեց, որ այսօր արդեն իսկապես ունենք սահմանադրական դատարանի ճգնաժամ. «Այն, ինչի մասին մեկ տարի խոսում էին, նրանք իրենց ձեռքով ստեղծեցին»:

Մելիքյանի խոսքով, մոտեցումներից մեկի համաձայն 2-3 դատավորներ այլեւս դատավոր չեն, մյուսի համաձայն՝ նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը՝ այն պարզ պատճառով, որ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը փնթի գտնվելու պատճառով ժամանակին չեն փոխել. «Մոտեցում կա, որ այս փաստաթուղթն ընդհանրապես իրավական ուժ չունի, կա նաեւ մոտեցում, որ ունի, սակայն կիրառելի չէ: Սա արդեն ճգնաժամ է նշանակում: Մենք այսօր ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ եւ շատ դժվար է լինելու մեր հանրությանը վերականգնել այս խայտառակ վիճակը:

Եթե անգամ համարում ենք, որ սահմանադրական փոփոխությունները թղթի կտոր չեն, այստեղ մենք գործ ունենք դրա կիրառելիության հետ, որովհետեւ ունենք ՍԴ-ի մասին օրենք, որտեղ կա այն կանոնը, որը մեզ ծանոթ է»,-ասաց նա՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու վերաբերյալ արդարադատության նախարարի տեսակետը հավասար է ցանկացած ՀՀ քաղաքացու տեսակետին, ոչ մի առավելություն չունի:

Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. «Այո, ես համարում եմ, որ սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է, այո համարում եմ, որ այն, ինչ  տեղի է ունեցել սկսած 2019 թվականի հունիսի 20-ից մինչեւ այսօր, սահմանադրական կարգի տապալման գործընթաց է բազմաթիվ արարներով եւ այս վերջին արարը, որը ամենակոպիտն էր, ամենաերեւացողն եր: Մենք տեսանք, որ ՀՀ վարչապետը իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանելու իրավունք եւ ի լուր աշխարհի ֆեյսբուքի էջով հայտարարում է, որ այս պահին սա է գործում կամ նա:

ՍԴ-ն այն ինստիտուտը եղավ, որն իր սկզբունքայնության, իր աշխատանքի շնորհիվ հնարավորություն տվեց բոլորիս հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք: Արդյոք գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրավական արժեքներ են կարեւորում, թե գործ ունենք մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրավական արժեքները ոտնատակ տալ քաղաքական նպատակահարմարության շահից ելնելով:

Հնարավորություն տվեց հասկանալ՝ մենք ունենք պետության գլուխ ՀՀ նախագահ, թե՞ մենք ունենք մարդ, որ գիշերվա կեսին պատրաստ է լինել Արտուշ պապիկ:

Արդյոք մենք ունենք խորհրդարանական երկո՞ւ ընդդիմադիր ուժ, թե՞ մեկ ընդդիմադիր ուժ, իսկ երկրորդը «Իմ քայլը» դաշինքի մի առանձին ֆրակցիա կարելի է համարել»,-ասաց Մելիքյանը:

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ