Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ակունքներին վերադառնալը լավագույն լուծումն է». վերածնունդ տոնածիսական ավանդույթներին ու ժողովրդական արհեստներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կէան» կրթամշակութային կենտրոնի մասին իմացա սոցիալական ցանցերից: Ականջահաճո երգեր, հետաքրքիր լուսանկարներ, տոների մասին հիշեցումներ, կազմակերպված տոնահանդեսների մասին տեսանյութեր, և սա ամենը չէ: 

Ավաղ, շատ տոներ արդեն վաղուց դուրս են մնացել մեր իրականությունից: Բայց մեր կողքին կան մարդիկ, որոնք փորձում են վերադառնալ ակունքներին, հիշեցնել այն կարևորի մասին, ինչը եղել է մեր կյանքում:

«Կէան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը՝ Վանուհին, նշում է՝ ինչ իրեն հիշում է, երազում է մշակութային կենտրոն ստեղծելու մասին: «Սակայն 2013-2014 թվականներին իմ այս ցանկությունն ավելի հստակ ուրվագծեցի, հասկացա, թե ինչ կենտրոն կարելի է ստեղծել: Այդ ժամանակ դեռ միայնակ իմ մտքում ծրագրեր էի կազմում: 2015 թվականին արդեն իմ գործընկերուհու՝ Սրբուհու հետ նախաձեռնեցինք կրթամշակութային կենտրոնի հիմնադրումը: Սկսեցինք կյանքի կոչել մեր գաղափարը, մասնակցել փառատոնների՝ փորձելով ներկայացնել հայ էթնիկ մշակույթը: 

Մեր կենտրոնի մյուս համահիմնադիրը՝ Սրբուհին, կարպետագործության, տիկնիկագործության մասնագետ է, ժողովրդական վարպետ, այդ էր նաև պատճառը, որ սկզբում անդրադարձանք տիկնիկագործությանը: Բայց, իհարկե, իմ հիմնական նպատակները կապված էին տոնածիսական ավանդույթների, ազգային երգի ու պարի և ժողովրդական արհեստների վերածնման հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանուհին:

Սա պատահական ընտրություն չէ: Վանուհին մանկությունից մեծացել է էթնիկ միջավայրում: «Հորական տատիկս, ում մամիկ էինք ասում, Ցեղասպանությունից հետո գաղթել էր Արևմտյան Հայաստանից: Մորս կողմը ալաշկերտցիներ էին: Ամբողջ կյանքում մեծացել եմ նրանց միջավայրում: Այն ժամանակ մի քիչ ծածուկ, հետո ավելի համարձակ ու բաց երգել են ազգային երգերը: Մերոնք բոլորը երգող ու պարող էին: Ազգագրագետները նրանց ասում են մշակույթի կրողներ: 

Ընդհանուր առմամբ՝ ամբողջ կյանքում մշակույթի մեջ եմ եղել: 2015 թվականին հիմնադրեցինք կենտրոնը, որի ստեղծման նպատակը ինքնաճանաչողություն, ինքնագիտակցում և ինքնահարգանք ձևավորելն է: Կարծում եմ՝ մեր խնդիրների խնդիրն այն է, որ մի դեպքում չափազանցված կարծիք ունենք մեր մասին, որ աշխարհի ամենալավ ազգն ենք, և մենք ենք փրկելու մարդկությունը, իհարկե, հոգու խորքում այդպիսի հույս ունեմ, բայց այդ նարցիսիզմը, որ ամենալավն ենք և աճելու տեղ այլևս չունենք, տանում է փակուղի:

: Նույնը նաև անձի դեպքում է, երբ անձը մտածում է, որ աճելու տեղ չունի, տուժում է ինքնակատարելագործումը: Մյուս դեպքում հակառակ պատկերն է. կա ցածր ինքնագնահատական, երբ անձն ինքն իրեն նսեմացնում է, համարում է վատը, այստեղ ևս առաջընթացի և ինքնակատարելագործման հույս չկա: Մեր ժողովրդի մեջ նման ծայրահեղական կարծիքներ շատ կան: Հատկապես սոցցանցերում կտեսնեք կարծիքներ, որ մենք շատ վատն ենք, և հակառակը՝ մարդկության փրկիչն ենք, մեզանից լավը չկա: Բայց առաջընթացի համար մարդը պետք է ունենա հստակ ինքնաճանաչողություն, ազգը պետք է ունենա հստակ նպատակներ, իմանա ինչ է ուզում, ձևավորի նպատակ, բայց դրա համար նախ պետք է իմանա, թե ով է ինքը: 

Իհարկե, ազգի համար բարդ բան է ինքնաճանաչողությունը, որովհետև նույնիսկ անձը չի կարողանում մինչև իր կյանքի վերջը ճանաչել իրեն»,նշում է մեր զրուցակիցը:

Նա ընդգծում է՝ հենց այդ ընթացքում պետք է որոշակիորեն հասկանային իրենց նպատակները, իսկ դրա համար պետք էր հասկանալ, թե ով ենք մենք: 

«Կարծում եմ՝ ակունքներին վերադառնալը լավագույն լուծումն էր, մեր տատիկպապիկներից փոխանցված բանավոր մշակույթին, ժողովրդի հորինած օրորոցայինին, խնոցու երգին անդրադառնալը, որը չի կատարում պրոֆեսիոնալը, այլ այն գալիս է շատ խորքերից: Այսինքն՝ պետք էր մոտենալ այդ ակունքներին, որտեղ կարող է լինեն նաև օտար ազդեցություններ՝ քրդական, թուրքական և այլն, ինչպես աղբյուրի ջրի մեջ կարող են ավազի հատիկներ լինել, բայց, միևնույն է, սարերի աղբյուրի ջուրն ամենամաքուրն է»,-ընդգծում է Վանուհին:

Մշակութային կենտրոնը մինչ օրս բազմաթիվ տոնածիսական միջոցառումներ, տոնահանդեսներ, սեմինարներ է կազմակերպել Երևանի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում, ՀՀ տարբեր մարզերում, Արցախում: Նրանք առիթ են ունենում նաև զբոսաշրջիկներին ներկայացնելու հայկական ազգային մշակույթը: Գաղտնիք չէ՝ մի կողմից խոսվում է, որ կարիք կա պահպանելու և փոխանցելու մեր մշակութային արժեքները եկող սերունդներին, մյուս կողմից՝ դրանցով նաև հետաքրքիր ու գրավիչ դարձնելու մեր երկիրը զբոսաշրջիկների համար: Վանուհին նշում է՝ երբ սկսում էին միջոցառումների կազմակերպումը, ուներ վախեր՝ իսկ եթե…: 

«Երբ ասում ենք ազգային մշակույթ, նկատի ունենք պրոֆեսիոնալ մշակույթը, բայց ես հասկանում էի ավելի շատ ժողովրդականը, էթնիկը, չմշակվածը: Մշակույթը բնությունից է ծնված, մարդիկ խոտ են քաղել, խնոցի հարել ու գութանով վարել և միաժամանակ երգ են հորինել:

Մենք ամեն ինչ սիրով ենք անում, ինչը նպաստում է, որ միջոցառման մասնակիցները ոգևորվեն, սա հարցի մի կողմն է: Մեր թիմին միշտ ասում եմ՝ ապրենք, որ կարողացանք ամեն ինչ լավ կազմակերպել, բայց կեցցե մեր ժողովուրդը, որ այսքան սիրուն մշակույթ ունի: Մարդկանց հիացմունքի 50 տոկոսն ուղղված է այդ մշակույթի գեղեցկությանը: Հինգ տարվա ընթացքում հազարավոր մարդկանց հետ ենք աշխատել ու շփվել, գերակշիռ մասը ոգևորվում է մեր միջոցառումներից: Հազվադեպ մարդիկ են լինում, որոնք որևէ կերպ չեն արձագանքում դրանց:

Հիմնականում այդ խմբում այն երեխաներն են, որոնք, այսպես ասենք, էլիտար դպրոցներից են, այլ մտածողություն ունեն ու արդեն այդ մշակույթից կտրված են: Բայց մեծ մասը հետաքրքրվում, հարցախեղդ է անում: 

Իրականում ազգայինը մարդկանց շատ հետաքրքիր է, այն գնում է դեպի ակունքները, ամենախորքերից հանվածն է: Այս ամենը հետաքրքիր է նաև զբոսաշրջիկներին: Ի վերջո, ամեն մշակույթի ինքնատիպությունն է հետաքրքիր:

Ինքս եթե գնամ Հնդկաստան, ինձ չի հետաքրքրի բարձրակարգ ռեստորանում ճաշելը: Ինձ կհետաքրքրի հնդկական գյուղը, տեսնել, թե ինչպես է ապրում սովորական հնդիկը, ինչպիսին է նրա կենցաղը, մշակույթը, տեսնել նրանց կենցաղային ծեսերը և այլն: Մեր ժողովուրդն էլ ունի կենցաղային այդպիսի ծեսեր, օրինակ՝ ինչպես են խմոր անելուց այն խաչակնքել, ինչ են երգել հաց թխելուց և այլն: Զբոսաշրջիկներին սա շատ է հետաքրքրում»,-ասում է կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը: Հավելում է՝ նախորդ տարի շվեյցարացի զբոսաշրջիկներին ապշեցրել էին Համբարձման տոնի ծիսակատարությունները:

«Իրենց մոտ շատ է վնասվել բանավոր փոխանցվող մշակույթը, և քիչ են շատ խորքերից եկածները: Բազմաթիվ փառատոնների եմ մասնակցել, գիտեմ, որ իրենցը բավականին մշակված է: Հազվադեպ ժողովուրդներ են, որ մոտ են ակունքներին: Զբոսաշրջիկներն ապշում են, որ մոտ 2000 տարվա պատմություն ունեցող Համբարձման տոնն այսօր կենդանի է և որ երեխաներն, օրինակ՝ կարող են «Ջան գյուլում» խաղալ»,-նշում է Վանուհին:

Հաճախ է խոսվում, որ հիմա մեր հասարակություն են ներմուծվում օտար, ավելի հաճախ մեզ համար անընդունելի սովորույթներ, ուստի շատ կարևոր է չմոռանալ ու չանտեսել ազգայինը: Վանուհին ընդգծում է՝ ժամանակի փոփոխություններն անխուսափելի են: «Ժամանակը պահանջում և բերում է փոփոխություններ ու ազդեցություններ: Դրանցից պետք չէ վախենալ: Ինչ որ դինամիկ չէ, ճահճանում է ու վնասվում: Ծեսն իրականացնողը մարդն է, հասարակությունն անընդհատ փոփոխվում է: 

Կարևորն առանցքում բովանդակությունը պահելն է, իսկ բովանդակությունը բնության փառաբանությունն է ու պաշտամունքը, ինչպես է «Ջան գյուլումի» դեպքում»,-եզրափակում «Կէան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա