Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որևէ քրեական գործ ուղղորդմամբ չի կարող հարուցվել. Սուրեն Պապիկյանը՝ Անի Սամսոնյանի դիտարկմանը, թե մարզում քաղաքապետի դեմ քրգործեր են հարուցվում, երբ Երևանում այդ ապօրինությունները կարող են անտեսվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ-ում Կառավարության 2019թ. կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարին՝ հետաքրքրվեց՝ Պապիկյանը կարո՞ղ է վստահ ասել, որ այսօրվա մարզպետները չեն վարում նույն քաղաքականությունը, ինչ նախորդ իշխանության ժամանակ պաշտոնավարած մարզպետները:

«Մարզպետները ծառայել են որպես քաղաքական միջնորդներ, որոնք ճնշումներ են գործադրել համայնքի ղեկավարների վրա, սպառնացել չտրամադրել սուբվենցիաներ, ընտրություններին ապահովել են ձայներ»,-ասաց պատգամավորը:

Պապիկյանն արձագանքեց՝ այդ քաղաքականությունը շարունակվել չի կարող: «Իմ ունեցած գործառույթների շրջանակներում հետևելն ու օգնելն է, որ ՀՀ բոլոր համայնքներում ամրագրվեն ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,-ասաց նա:

Սամսոնյանն արձագանքեց՝ մտավախություն ունի, որ միգուցե իներցիայով կամ նպատակային, այդ քաղաքականությունն այսօր շարունակվում է: «Օրինակներ ունենք, թե ինչպես են համայնքի ղեկավարների վրա մարզպետների կողմից գործադրվել ճնշումներ, օրինակ՝ Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում, Կոտայքի մարզում, երբ քաղաքապետի դեմ քրգործեր են հարուցվում այն դեպքում, երբ Երևան քաղաքում այդ ապօրինությունները կարող են անտեսվել, կամ անտարբեր մոտեցում ցուցաբերվի դրանց նկատմամբ, որովհետև քաղաքապետը կարող է լինել յուրային: Մենք տեսնում ենք այդ խտրականությունը»,-ասաց պատգամավորը:

Պապիկյանը հակադարձեց՝ որևէ խտրական վերաբերմունք չի կարող լինել: «Եթե խոսքը վերաբերում է նրան, որ ինչ-որ համայնքապետների նկատմամբ պատվերով քրեական գործեր են հարուցվում, ես խնդրում եմ ավելի հստակ պարզաբանում, որովհետև այն, ինչ նշում եք, անընդունելի է, և նման բան լինել չի կարող: Ես պատասխանատու հայտարարում եմ, որ քրեական որևէ գործ ուղղորդմամբ հարուցվել չի կարող, դա իմ իրավասության տիրույթում չէ, իրավապահ մարմինների իրավասության տիրույթում է»,-ասաց նա՝ նշելով, թե եթե Սամսոնյանն ունի նման փաստ, թող բացահայտի:

ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան