Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կալիֆոռնիայում առնվազն 14 մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Անհայտ անձինք դեկտեմբերի 2-ին հրաձգություն են իրականացրել Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո քաղաքում, ինչի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 14 մարդ, եւս 17-ը վերքեր են ստացել, նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոցներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սկզբում հարձակվողներին հաջողվել է թաքնվել, սակայն ոստիկանությունը հետապնդել է նրանց, ինչի արդյունքում հարձակման մեջ կասկածվողներից երկուսը գնդակահարվել են: Խոսքը վերաբերում է մի տղամարդու եւ մի կնոջ: Վիրավորվել է մեկ ոստիկան:

Առայժմ չի հաջողվել պարզել հարձակվողների ինքնությունը: Հնարավոր է, որ նրանցից մեկն ազատության մեջ է մնում:

Հրաձգությունը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ գտնվում է Inland Regional Centerոչ կառավարական կազմակերպությունը, որն օգնում է զարգացման շեղումներ ունեցող մարդկանց:

Ականատեսների ասելով՝ անհայտ անձինք՝ զինվորական համազգեստը հիշեցնող հագուստով, զրահաբաճկոններով եւ ինքնաձիգ զենքով, կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց վրա:

Ինչպես հայտարարել է ոչ կառավարական կազմակերպության նախագահ Մեյբեթ Ֆիլդը, հարձակումը տեղի է ունեցել սրահում, որտեղ տոնական միջոցառում էր անցկացվում, որը կազմակերպել էր Սան Բեռնարդինոյի հանրային առողջապահության դեպարտամենտը:

Հրաձգությունից հետո հարձակվողները կարողացել են դուրս գալ շենքից եւ հեռանալ սեւ արտաճանապարհայինով:

Ոստիկանությունն սկսել է հետապնդել նրանց եւ ավելի ուշ հայտնել է, որ կասկածյալներից մեկը գնդակահարվել է այն բանից հետո, երբ փորձել է դիմադրություն ցույց տալ: Մոտավորապես մեկ ժամ հետո տեղական ոստիկանության պետ Ջերոդա Բուրգուանը հայտարարել է, որ գնդակահարված են հարձակվողներից երկուսը: Նշվել է, որ խոսքը վերաբերում է մի տղամարդու եւ մի կնոջ: Ընդսմին պարզ չէ՝ եղել է արդյոք երրորդ հարձակվողը:

Ոստիկանապետը նաեւ ասել է, որ, իր տվյալներով, զոհվածների մեջ երեխաներ չկան եւ, որ «հանցագործները մանրակրկիտ պլանավորել էին հարձակումը»:

Պատահածի հետաքննությանը ներգրավվել է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Բյուրոյի մասնագետները չեն բացառում, որ պատահածն ահաբեկչական գործողություն է:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը վաղուց է հանդես գալիս երկրում զենքի վաճառքի սահմանափակման օգտին, արագորեն արձագանքել է Սան Բեռնարդինոյում տեղի ունեցածին:

«Հասկանալի է, որ այս երկրում տեղի են ունենում հրազենի կիրառմամբ այնպիսի զանգվածային սպանություններ, որպիսիք աշխարհում չկա ոչ մի տեղ,- հայտարարել է նա:- Եվ կան քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի, եթե ամբողջովին չխուսափենք էլ նման միջադեպերից, ապա  գոնե այնպես անենք, որ  դրանք այդքան հաճախակի չլինեն»: 

Եվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է