Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չեմ ասում, որ դժգոհ եմ կառավարության աշխատանքից, բայց մտահոգում է նրանց դանդաղկոտությունը»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Past.am

«Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման անհրաժեշտության, առկա խնդիրների մասին «Փաստը» ոչ մեկ անգամ է բարձրաձայնել: Թեմային առնչվող վերջին հրապարակման մեջ նշել էինք, որ գործարանի վերագործարկման նպատակով ներդրողներին ներկայացվելիք առաջարկների նախագիծն արդեն պատրաստ էր, կառավարությունը ստացել էր նաև բոլոր գերատեսչությունների կարծիքները դրա վերաբերյալ:

Հասկանալու համար, թե ներկայումս գործարանի շուրջ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունենում, զրուցեցինք գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ: Նրանից հետաքրքրվում ենք՝ նախքան համաճարակի բռնկումը գործարանի վերագործարկման վերաբերյալ նախագիծը ո՞ր փուլում էր գտնվում:

«Կառավարությունը պետք է առաջարկների միջոցով գտներ համապատասխան ընկերությանը, որը կհամաձայներ գործարանում ներդրում կատարել: Բայց ամեն ինչ մնաց կիսատ՝ ելնելով ստեղծված առողջապահական վիճակից: Կառավարությունը եկել էր այն եզրահանգմանը, որ գործարանը կարող է վերականգնել և այն կսկսի աշխատել: Իրենք պետք է համապատասխան առաջարկն անեին ներդրողներին՝ նրանց ներգրավելու համար: Մեր աշխատանքը կանգ առավ այս փուլում: Ի դեպ, կառավարության հետ ձեռք բերված համաձայնության ժամանակ պայմանավորվեցինք, որ եթե ներդրողներն արդեն հստակ լինեն, մենք էլ պետք է քննարկումներին մասնակցենք և հասկանանք, թե որքան իրատեսական են նրանց առաջարկները: Չեմ ասում, որ դժգոհ եմ  «Նաիրիտի» հարցում կառավարության աշխատանքից, բայց դժգոհ եմ դանդաղկոտությունից: «Նաիրիտում» դեռևս շարունակվում է լուծարման գործընթացը, և չենք կարող ասել, թե վաղն ինչ պատկեր կլինի այնտեղ: Կա ուժ, որը ցանկանում է ամեն գնով «Նաիրիտը» լուծարել, և մեր հիմնական մտահոգությունն այն է, որ հնարավոր է գործարանը հասնի մի իրավիճակի, երբ ցանկանանք էլ, բայց չկարողանանք այն վերականգնել»,-Past.am-ի հետ զրույցում ասում է գործարանի նախկին տնօրենը:

Նա նաև հիշեցնում է՝ դեռևս 2018 թվականին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է տեղեկանք, որտեղ պարզաբանված էր, թե ինչպես է «Նաիրիտ» գործարանը հասել այս վիճակին: «Դրա հիման վրա 2018 թվականի հուլիսին հարուցվեց քրեական գործ: Ժամանակին բավականին մեծ դժգոհություններ կային նաև գործարանի սնանկության կառավարչի հետ կապված: Այդ դժգոհությունների արդյունքում կառավարչի վրա ևս քրեական գործ հարուցվեց: Այս երկու քրեական գործերում էլ շարժ չկա, ամեն դեպքում մենք որևէ տեղեկություն չունենք»,-եզրափակում է Կարեն Իսրայելյանը:

Լուսինե Առաքելյան

Հունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը