Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Օնլայն տիրույթում պետք է շատ լինեն ուսուցողական հարթակները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Համացանցային տիրույթում կան տարաբնույթ խմբեր: Մի դեպքում գնում ու վաճառում են ապրանքներ, մյուս դեպքում ներկայացնում են արվեստի գործեր, մեկ այլ դեպքում էլ անեկդոտներ են պատմում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում կա «Հին լուսանկարներ» խումբը, որն արդեն ունի 3 տարվա պատմություն: Խմբի ստեղծող Ստեփան Կակոսյանը Past.am-ի հետ զրույցում ասում է՝ բնույթով պրպտող մարդ է: «Նախքան խմբի ստեղծումը տարաբնույթ լուսանկարներ էի հրապարակում իմ անձնական էջում: Այդ ընթացքում նկատում էի, որ հետաքրքրություն կա հին լուսանկարների հանդեպ: Ընկերներիս շրջանակը մեծ չէր, որոշեցի մի խումբ ստեղծել, որ բոլոր հետաքրքրվողները հնարավորություն ունենան տեսնել այդ լուսանկարները, մեկնաբանել և տարածել»,-ասում է Ստեփանը:

Նշում է՝ խմբի ստեղծման ամենանախնական փուլում այնտեղ քննարկումներ չէին լինում, իսկ խմբի մասնակիցների մոտ էլ տպավորություն էր, թե այդտեղ լուսանկարներ պետք է տեղադրի միայն խումբը ստեղծողը: «Ինձ ուղարկում էին լուսանկարները, խնդրում հրապարակել, բայց ես ասում եմ՝ լուսանկարը տեղադրեք, ես միայն կհաստատեմ այն, քանի որ խումբն ունի որոշակի պարտադիր կանոններ, որոնց պետք է հետևեն բոլոր մասնակիցները»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ սկզբնական շրջանում տեղադրում էին լուսանկարներ, որոնք առնչվում էին ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի նշանավոր մարդկանց ու իրադարձություններին: «Սակայն հետագայում հասկացա, որ մարդկանց, կարծես թե, այնքան էլ հետաքրքիր չէր այն, ինչ վերաբերում էր ոչ հայկական իրականությանը: Նկատեցի, որ մարդկանց հետաքրքրությունների շրջանակը գնալով նեղանում է և սկսեցինք տեղադրել բացառապես հայերին ու Հայաստանին վերաբերող լուսանկարներ ու տեղեկատվություն: Լուսանկարը պարտադիր է, մի քանի տողով մեկնաբանությունն էլ՝ ցանկալի, որպեսզի պարզ լինի, թե ովքեր են պատկերված լուսանկարում, որտեղ է այն արվել, եթե կա հետաքրքիր պատմություն, նաև դա տեղադրվի: Պարտադիր է նաև լուսանկարը տեղադրելիս նշել, թե ինչ աղբյուրից են օգտվել, պահպանում ենք հեղինակային իրավունքները»,-ասում է խմբի ստեղծողը:

Ստեփանը կարևորում է, որ օնլայն հարթակում շատ լինեն ուսուցողական հարթակները: «Այսօր շատ մարդիկ օգտվում են այս խմբից, լուսանկարների օգնությամբ նաև տարաբնույթ տեղեկատվություն են ստանում, իսկ սա շատ կարևոր է»,-եզրափակում է Ստեփան Կակոսյանը:

Լուսինե Առաքելյան

Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը