Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մին­չև հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի նոր­մալ գոր­ծու­նե­ու­թյու­նը պետք է ընդ­հան­րա­պես վե­րաց­վեր «կար­միր գծե­րի» վճա­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը օրերս տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետի, աշխատակազմի և ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկայում շրջանառության մեջ կդրվի իր և պատգամավոր Սիփան Փաշինյանի հեղինակած օրենքի նախագիծը։ 

Ինչպես իրազեկում է Գաբրիելյանը, դրանով գրեթե 80 տոկոսով Երևանում վերջ կդրվի «կարմիր գծերին»: Մասնավորապես՝ 12 վարչական շրջաններից այս փուլում «կարմիր գծեր» կմնան միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում։ 

Լուսանկարով տուգանել այլևս չի թույլատրվի, առնվազն 15 րոպեանոց տեսանյութը պարտադիր կլինի, առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք, վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը կարգելվի, դրանց համար կլինեն հատուկ վայրեր, կգործի հատուկ սակագին։ Այս ամենի հետ մեկտեղ սակագների փոփոխություն չի լինի: 

Սրանք առաջիկայում ներկայացվելիք նախագծով առաջարկվող բոլոր փոփոխությունները չեն, առավել մանրամասն պատկեր կունենանք թերևս առաջիկա օրերին, երբ նախագծին ծանոթանալու հնարավորություն կունենան թե՛ հանրությունը, թե ճանապարհային երթևեկության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, թե՛ անհատները:

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նշում է՝ դեռևս մեկ տարի առաջ իրենք առաջարկում էին քաղաքապետարանին՝ որպես առաջին քայլ բոլոր վարչական շրջաններից հանել «կարմիր գծերը», բացի Կենտրոնից և Արաբկիրի մի երկու փողոցից, որոնք շատ ծանրաբեռնված են:

 «Սրա պատճառն այն չէր, որ սա երթևեկությունն էր թեթևացնելու կամ այլ հարց լուծելու, այլ հիմնավոր կասկածներ ունեինք, որ այդ թաղամասերում քաղաքային իշխանություններն ուղղակի «փող են կորցնում»: 

Բացի դա, տեղեկություններ ունեինք, որ այդտեղ շրջիկ մեքենաներն ընդհանրապես վերահսկողություն, ծառայություն չէին իրականացնում, և մարդիկ, կարծես թե, անիմաստ «կարմիր գծերի» գումարներն էին մուծում, երբ շատ դեպքերում դրանք մաշված էին կամ տեսանելի չէին, վերահսկողություն չէր իրականացվում, իսկ այն գումարները, որոնք մուտք էին արվում բյուջե, ավելի քիչ էին, քան նրանք, որոնք տարեկան ծախսվում էին կահավորումը թարմացնելու կամ էլ սպասարկող ընկերություններին աշխատավարձ վճարելու վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը՝ ընդգծելով, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից «կարմիր գծերը» հանելու առաջարկն իրենք արել էին քաղաքապետարանին՝ հետագա քննարկումները սկսելու համար: 

«Նշել էինք՝ առանց երկմտելու արեք այս քայլը, որպեսզի հետո շարունակենք քննարկել մյուս հարցերը, քանի որ սա բխում է բոլոր քաղաքացիների շահերից»,-հավելում է մեր զրուցակիցը: 

Հաճախ է լինում, երբ հանրային քննարկման ներկայացվող նախագծերը պատշաճ չեն քննարկվում շահագրգիռ կողմերի հետ, անգամ ընդունվում են ԱԺ-ում՝ առանց լայն քննարկումների: Հետաքրքրվում ենք՝ այս դեպքում քննարկումներ եղե՞լ են «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ի հետ: «Քննարկումներ այս նախագիծը ներկայացնող պատգամավորների կամ նրանց ներկայացուցիչների հետ երբեք չեն եղել, գուցե հանդիպել ենք, հպանցիկ ինչ-որ բան քննարկել, բայց լուրջ քննարկումներ չեն եղել: 

Երկու տարի առաջ քննարկում էր եղել Երևանի ավագանու անդամների հետ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, միասին աշխատել էինք ու փոփոխությունների կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ պլան էինք նախատեսել, ընդ որում, դրա մեջ մտնում էր նաև փոփոխությունների առաջին կետը, որը վերաբերում էր «կարմիր գծերը» հանելուն: Քննարկումներ էին արվել, տարբեր մարդիկ ու ՀԿ-ներ ներկայացրել էին իրենց առաջարկները, տարբեր երկրների փորձը: 

Մեր ներկայացրած առաջարկներից գրեթե որևէ մեկը չկա այս նախագծում, արվել են մի քանի շտկումներ, որոնք իրենք պետք է վաղուց անեին, որովհետև օբյեկտիվ վարչարարության համար դա պետք էր, օրինակ՝ ունենալ 15 րոպեանոց տեսանյութ: 

Սա, իհարկե, լավ է քաղաքացիների համար, բայց առաջին հերթին սա անհրաժեշտ է վարչական մարմիններին՝ քաղաքապետարանին՝ վարչարարության համար, ոստիկանությանը՝ հետաքննություններն ավելի որակով անելու համար»,- ասում է ՀԿ-ի փոխնախագահը՝ հավելելով, որ ժամանակին նաև քննարկումներ են եղել քաղաքապետի տեղակալներ Հրաչ Սարգսյանի և Հայկ Սարգսյանի հետ: 

«Փորձել ենք քննարկումներ նախաձեռնել, նաև իրենց կողմից ենք նկատել պատրաստակամություն, բայց որքան էլ քննարկումների ավարտին մեզ թվացել է, թե դրանք արդյունավետ են ու պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, արդյունքում որևէ խոստում, պայմանավորվածություն կյանքի չի կոչվել»,-ասում է Պեդանյանը:

Նա նշում է՝ կա հասարակական տրանսպորտ, էկոլոգիա, խցանումներ և այլ խնդիրներ կոնցեպտը: «Պետությունն ամեն կերպ «խոչընդոտում է», որ մարդիկ չօգտվեն սեփական տրանսպորտային միջոցներից կամ էլ օգտվեն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Պետք է իրականացվեն նաև միջոցառումներ ապակենտրոնացման հետ կապված, օրինակ՝ Կենտրոնից շատ հաճախելիություն ունեցող օբյեկտները տեղափոխվեն ծայրամասեր կամ քաղաքից դուրս: 

Պետք են նաև շրջանցիկ ճանապարհներ, որպեսզի քաղաքացիները մի կետից մյուսը հասնելու համար ստիպված չլինեն կենտրոնով անցնել: Վստահ եմ, որ կան այլ կարևոր խնդիրներ ևս, որոնք պետք է լուծել: 

Մոդելն այս կերպ է աշխատում, այսինքն՝ պետք է լինի այլընտրանք, հետո պետությունը քաղաքացուն ասի՝ մեքենայով մի գնա քաղաք, քանի որ խցանում ես ստեղծում, օդի աղտոտվածության մակարդակը բարձր է: Հիմա դա չկա: 

Ավելի տրամաբանական ու ճիշտ կլինի, եթե կայանման համար վճարները հանվեն: Այժմ ներկայացվում է նախագիծ, որը միտված է թեթևացնել վարչական մարմնի հոգսերը, որտեղ մեկ-երկու կետ վերաբերում է քաղաքացիներին: Լավագույն լուծումն այն կլիներ, որ մինչև հասարակական տրանսպորտի նորմալ գործունեությունն ընդհանրապես վերացվեր «կարմիր գծերի» վճարը: 

Բացի դա, հուսով եմ, որ նախագծի մեջ կլինի կետ, թե ինչպես է կարգավորվելու անօրինական զավթած կայանատեղիների հարցը: Հիմա հայտնվելու են մարդիկ, որոնք զավթելու են այդ կայանատեղիները»,-եզրափակում է Դավիթ Պեդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Աղքատության շեմը բարձրացել է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու