Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես առաջարկում եմ բոլոր պետություններին ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու պարտավորություն ստանձնել». Գորբաչովի հոդվածը Time-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ամերիկյան Time պարբերականում տպագրված իր հոդվածում աշխարհի բոլոր պետություններին կոչ է արել ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու պարտավորություն ստանձնել, քանի որ կորոնավիրուսի համավարակը պարզ ցույց է տվել, որ միջոցները ռազմական նպատակներից պետք է ուղղել մարդկանց անվտանգության ապահովման ոլորտ:

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահը գրում է, որ այժմ առաջին տեղում պետք է լինի մարդու անվտանգությունը, սննդի և ջրի մատակարարումը, շրջակա միջավայրի պահպանումը: Քաղաքական գործչի կարծիքով՝ պետք է արմատապես փոխել անվտանգության մասին պատկերացումները, որը մինչև հիմա հիմնականում ընդհանրացվում է ռազմական ոլորտի հետ:

«Սակայն բոլոր ջանքերն էլ կձախողվեն, եթե կառավարությունները շարունակեն հսկայական միջոցներ ներդնել սպառազինությունների մրցավազքում: Այսօր առավել քան պարզ է. պետք է վերաբաշխել միջոցները, ռազմական նպատակներից դրանք ուղղել նպատակների, որոնք կապված են մարդու անվտանգության հետ»,-համոզված է Գորբաչովը:

Նա խոսում է նաև «ռազմավարություն մշակելու, պատրաստվելու, ծրագրելու, պահուստներ ստեղծելու» անհրաժեշտության մասին` հանուն մարդկանց անվտանգության: Նրա կարծիքով՝ դրա համար պետք է պատասխանատվություն կրեն երկրների առաջնորդներն ու ղեկավարները բոլոր մակարդակներում:

ԽՍՀՄ նախկին առաջնորդը կրկին ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ համաշխարհային քաղաքականությանը, միջազգային հարաբերություններին և քաղաքական մտածողությանը հարկավոր է ապառազմականացում, և նշել է այդ հարցը ամենաբարձր միջազգային մակարդակով քննարկելու անհրաժեշտությունը:

«Հենց այդ պատճառով ես կոչ եմ արել իրավիճակը կայունանալուց հետո ՄԱԿ-ի արտակարգ նիստ հրավիրել: Խոսքը պետք է լինի համաշխարհային օրակարգի ամբողջական վերանայման մասին: Կոնկրետ ես առաջարկում եմ պետություններին պարտավորություններ ստանձնել ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու մասին: Դա ամենաքիչն է, որ պետք է արվի այսօր»,-գրել է Գորբաչովը:

Նա կարծում է, որ համավարակը բոլոր երկրներին նույն սպառնալիքի առաջ է կանգնեցրել, «և ոչ ոք միայնակ ի վիճակի չէ հաղթահարել այն»: Գորբաչովի գնահատականներով՝ կորոնավիրուսն ամենաուժեղը հարվածում է չունևոր խավին և խորացնում է անհավասարությունը: Միևնույն ժամանակ այս մարտահրավերի պատասխանը չի կարող «ազգային» լինել, և «որպեսզի աշխարհը համավարակից հետո իրոք փոխվի դեպի լավը, անհրաժեշտ է համաշխարհային ռազմավարություն` համաձայնեցված բոլորի ջանքերով»:

Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան