Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դե, սպասիր». մուլտֆիլմից՝ չափազանց պահանջված խաղ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջին սերնդի ներկայացուցիչներից շատերը դեռ հիշում են «Դե, սպասիր» խաղը: Այս խաղի պատմությունը սկսվել է 1984 թվականից: Այն ժամանակ Խորհրդային Միության տարածքում առաջին անգամ հայտնվել է «Դե, սպասիր» դյուրակիր էլեկտրոնային խաղը: 

Սա այն մշակումներից մեկն է, որը թողարկվել է «Էլեկտրոնիկա» շարքի տակ: Խաղն անմիջապես դուր է եկել խորհրդային երկրի երեխաներին և շուտով դարձել 8-ից 14 տարեկան ցանկացած երեխայի ամենասիրելի և ցանկալի խաղալիքը: Յուրաքանչյուր երեխա է երազել Ամանորին կամ ծննդյան օրը ծնողներից «Դե, սպասիր» ստանալու մասին: 

Թեպետ, հանուն արդարության պետք է ասել, որ մեծահասակներն էլ պակաս հաճույքով չեն խաղացել այն: Խաղի իմաստն այն է, որ գայլը պետք է որսա այն բոլոր հավկիթները, որոնք թափվում են հավաբներից, ուստի մարդիկ այս խաղին կպցրել են նաև «ձվաորս» մականունը: «Դե, սպասիր»-ը որոշակիորեն կարելի է համարել խաղային կցորդիչ: Այն հանդիսանում է «Nintendo» ընկերության թողարկած «EG-26» խաղի պատճենը, որի մասին ԽՍՀՄ-ում ոչինչ հայտնի չէր: 

Խորհրդային արդյունաբերությունը հաջողությամբ պատճենել է այդ խաղը: Առաջին թողարկված խաղի հիմնական հերոսները եղել են գայլն ու նապաստակը, բայց որոշ ժամանակ անց հայտնվել է նմանատիպ խաղերի մոտ երեսուն նոր վարկած, և գայլի ու նապաստակի փոխարեն էկրանին հայտնվել են Վինի Թուխը, ութոտնուկը, Միքի Մաուսը և մուլտֆիլմերի այլ կերպարներ, բայց նրանց չի հաջողվել տարածվածությամբ առաջ անցնել այս խաղի առաջին տարբերակից: 

Հետաքրքիր փաստ է այն, որ խաղի համար խորհրդային գիտնականներն ստեղծել են նորարարություններ, օրինակ՝ «KB1013VK1-2» պրոցեսոր կամ «IZHM2-71-01» LCD էկրանը: Այսինքն՝ ԽՍՀՄում այն ժամանակ արդեն իսկ գոյություն են ունեցել նմանատիպ տեխնոլոգիաներ, բայց, չգիտես ինչու, դրանք նման արագ զարգացում չեն ստացել, ինչպես դա եղել է Արևմուտքում: Այն ժամանակ չկար մեկ գործարան, որը ունակ էր խաղալիք արտադրել ամբողջ Խորհրդային Միության համար: 

Որպես ուղեկցող արտադրանք, «Դե, սպասիր»-ն արտադրվել է այնպիսի գործարաններում, որոնք արտադրել են տարբեր սարքեր կամ աշխատել են ռազմարդյունաբերական ոլորտում: Այս առումով տարբեր է եղել նաև պատրաստի արտադրանքի որակը: Լավագույնն են համարվել Սևերոդոնեցկի հաստոցաշինական գործարանի արտադրած խաղերը: 

Հաշվի առնելով այն ժամանակվա միջին աշխատավարձը՝ կարելի է ասել, որ այդ խաղալիքը եղել է թանկ հաճույք. արժեքը սկզբից եղել է 23, իսկ ավելի ուշ՝ 25 ռուբլի: Այնուամենայնիվ, բարձր գինը չի վախեցրել սպառողներին, և խաղը միշտ էլ դեֆիցիտ է եղել: Յուրաքանչյուր դպրոցական պատրաստ է եղել հրաժարվել ամեն ինչից «Դե, սպասիր» խաղն ստանալու համար: Երեխաները անգամ գրպանի ծախսերի և ուտելիք գնելու փողերն են հավաքել խաղալիք գնելու համար: 

«Դե, սպասիր»-ի նման պահանջվածությունը իր մասին բազում լուրերի և լեգենդների տեղիք է տվել: Օրինակ ՝ շատերը հավատացել են, որ եթե հավաքեն 1000 միավոր, ապա էկրանին կարող են տեսնել կարճ մուլտֆիլմ: 

Իհարկե, նման բան հնարավոր չէր, քանի որ այն ժամանակվա տեխնոլոգիաները հնարավորություն չէին տա դա իրականացնել: Ավելացնենք, որ «Դե, սպասիր» դյուրակիր էլեկտրոնային խաղը կարող էր օգտագործվել նաև որպես էլեկտրոնային ժամացույց կամ զարթուցիչ:

 

 

Լավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալ