Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադե զեֆիր
ԼԱՅՖԲաղադրիչներ
ժելատին – 10գր
շաքարավազ – 150գր
շոկոլադ սև – 100գր
կակաո – 40գր
Պատրաստման եղանակ
- Լցնում ենք ժելատինը ամանի մեջ, վրան ավելացնում ենք ջուրը (այնքան, որ ծածկի ժելատինը) և թողնում 20 րոպե, ապա ավելացնում ենք շաքարավազը, և դնում ենք ամանը թույլ կրակի վրա մինչև շաքարավազի հալչելը (չենք հասցնում եռման աստիճանի):

- Հալեցնում ենք շոկոլադը գոլորշու վրա:

- Առանձին ամանի մեջ հարում ենք ժելատինային զանգվածն ու հալչած շոկոլադը 5-10 րոպե:

- Պատրաստի զանգվածը լցնում ենք ձևամանների մեջ և տեղափոխում սառնարան 1 ժամով:

- Երբ զեֆիրը սառչում է, կտրատում ենք այն, թաթախում կակաոյի մեջ և մատուցում:

Քաղցրի սիրահարները կարող են շոկոլադե զեֆիրի բաղադրատոմսի մեջ ավելացնել 100գր մեղր` հարելով այն մյուս բաղադրիչների հետ 
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



