Երևան, 18.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՀ Մարտունու քաղաքապետը փակել է ճանապարհը եւ խոչընդոտել Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը քաղաք

ՎԻԴԵՈ

Past.am

Այսօր Artsakh1.am ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Արցախի Մարտունու քաղաքապետը ճանապարհը փակում եւ խոչընդոտում Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը քաղաք Մարտունի` պատճառաբանելով, որ նախագահի թեկնածու Արայիկ Հարութունյանն իր ընկերն է ու թույլ չի տալու նրա դեմ խոսել։

 

Այս միջադեպին անդրադարձել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, ով Facebook-ի իր էջում գրել է.

 

«ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում Մարտունու համայնքի ղեկավարի տվյալ գործողությունները, որոնք հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի եւ հավաքների ազատության խախտման:

 

Համայնքների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական ու քաղաքացիական հայացքներից, պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել կամ գոնե չխանգարել մարդու իրավունքների եւ ազատությունների համաչափ ու հավասար իրացմանը բոլոր անձանց կողմից:

 

Իսկ եթե այդ իրավունքներն իրացնելիս կատարվում են օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումներ, ապա միայն այդ ժամանակ պատկան մարմինները կարող են կիրառել իրավաչափ ու համաչափ սահմանափակություններ ու պատասխանատվության միջոցներ:

 

Պաշտպանը պահանջում է բոլոր համայնքների ղեկավարներից եւ ընդհանրապես բոլոր հանրային ծառայողներից ընտրական գործընթացներում առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ եւ պաշտոնական լիազորություններն իրականացնելիս հետեւել հանրային ծառայության հիմնական սկզբունքներին, ներառյալ՝ մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությանը, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությանը, անկողմնակալությանը եւ անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքին:

 

Միեւնույն ժամանակ, Պաշտպանը հորդորում է ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր սուբյեկտներին պահպանել հանդուրժողականության ու փոխհարգանքի մթնոլորտը, զերծ մնալ անձանց արժանապատվությունը վիրավորող եւ ատելության խոսք պարունակող ցանկացած գործողություններից ու հրապարակային խոսքից: Մարդու իրավունքների մշակույթը կախված է մեզնից յուրաքանչյուրի պատասխանատու վարքից»:

 

 

Ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու, եթե այս իշխանությունը ընտրվի. Էդմոն ՄարուքյանՎրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող․ Նարեկ Կարապետյան «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելՄանկապարտեզի դաստիարակչուհին պատահաբար վերմակով խեղդել է երեխայինԵրկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ Քարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է 5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում. կան զnhեր Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն չէ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ում են իրականում ընտրելու նրանք, ովքեր միամտաբար կարծում եմ, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին. Ավետիք ՉալաբյանԱրդյունավետ հանդիպումներ ունեցանք Լոռու տարբեր բնակավայրերում. Մենուա ՍողոմոնյանԳազ չի լինելու Հանտավիրուսը տարածվել է զինված ուժերի զինծառայողների շրջանումԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Այնթապում բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը․ կա 4 տուժած Լա լիգա. «Բարսելոնան» հաղթեց «Բետիսին»՝ սահմանելով բացառիկ պատմական ռեկորդ․ Լևանդովսկին անցկացրեց իր վերջին հանդիպումը «Կամպ Նոուում» Թեպետ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չունի ընտրություններում, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում․ Տիգրան Աբրահամյան Չինաստանը մեկնարկել է աշխարհում առաջին փորձը՝ անկշռության պայմաններում մարդու բազմացման հնարավորությունն ուսումնասիրելու համարՌուսաստանում առաջարկել են սոցցանցերի հասանելիությունը սահմանափակել 14 տարեկանից փոքր երեխաների համարԱսիայից Մերձավոր Արևելքի երկրներ կոնտեյներային փոխադրումների արժեքը հասել է ռեկորդային մակարդակի. FTՄայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ Արմավիրի քաղաքացինե՛ր, դուք այլևս ոչնչից չեք վախենա. Վարդան ՆերսիսյանԱՄՆ-ը շատ ավելի ուժգին կհարվածի Իրանին, եթե նա ավելի լավ առաջարկ չներկայացնի. ԹրամփՆյու Յորքում մեղադրյալը ծննդաբերել է հենց դատարանի դահլիճումՋրի պակաս, ծնելիության անկում, արտագաղթ. «Ուժեղ Հայաստան»Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆԻրանի նախագահը Թեհրանում 90 րոպե զրուցել է Պակիստանի ներքին գործերի նախարարի հետԻրանում ավտոբուս է շրջվել․ զոհեր ու վիրավորներ կան ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր ռազմական թևի ղեկավարի մահը Գազայում Արագ նիհարել և պահպանել արդյունքը. գիտնականները վերանայել են « դանդաղ, ուրեմն՝ ավելի լավ» կանոնըԲանգկոկում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Իրանի պաշտպանության նախարարություն. Ամերիկայի գլոբալ հեգեմոնիան փլուզվել էՍիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանԻրանն ավելի լավ է շտապի. ԹրամփՈւժեղ Արմավիր․ Գոհար ՄելոյանԿուբան մտադիր է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի Գուանտանամոյի բազային և Ֆլորիդայի Քի Ուեսթին. Axios200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՆեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ պшտերազմի վերսկսման հնարավորությունը. իսրայելական ԶԼՄ-ներՈւկրաինայում պատրաստվում են կալանավորել Զելենսկու կնոջը. РИА НовостиՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)Մայիսի երկրորդ կեսը կփոխի կենդանակերպի երեք նշանի կյանքը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԱՄԷ-ի ատոմակայանի մոտ գտնվող էլեկտրագեներատորի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվելԹրամփի սահմանային պատը ոչնչացնում է բնիկ ժողովուրդների սրբազան հողերը Կալիֆոռնիայից մինչև ՏեխասՎրաստանը նշում է ընտանիքի սրբության օրը. Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթըԻսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշինԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասին