Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հնացած թեորիաներ նոր օրերի մասին կամ վարչակարգի ստորության անսահմանությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2000-ականների սկզբից, երբ շրջանառության մեջ մտավ «գունավոր հեղափոխություններ» ձևակերպումը, հայաստանյան իրականության մեջ տարատեսակ քաղաքական կատարածուներ, ծաղրածուներ, անմեղսունակներ, դեղին մամուլի հոդվածագիրներ և այլ անհայտ ծագման անհատներ ու «գործիչներ» ցանկացած բողոքի ակցիայի հետևում սկսեցին տեսնել «գունավոր հեղափոխության» փորձ անողների, «մայդանիստների» և այլն: Ի սկզբանե կցանկանանք նշել, որ բացարձակապես նման իրավիճակ երբևէ չի եղել:

Ինչ խոսք, ներկայումս էլ կան տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեության առանցքը արևմտյան դրամաշնորհներն են, սակայն նախ և առաջ ասենք, որ արևմտյան դրամաշնորհների առյուծի բաժինը պատկանում է պետական կառավարման ամենավերին օղակներին: Միլիոնավոր դոլլարների հասնող դրամաշնորհներով կազմակերպվում են դասընթացներ ու թրեյնինգներ նույն ոստիկանների համար, որոնք միևնույնն է, մահակի մակարդակից վեր այդպես էլ չեն բարձրանում, միլիոնավոր դոլլարների դրամաշնորհներ են տրվում արդարադատության համակարգը բարելավելու համար, որտեղ տիրող իրավիճակը պարզ է ցանկացած քաղաքացու համար:

Սակայն Հայաստանում ներկայումս առկա վարչակարգը, լինելով ամենամեծ «գրանտակերը», առաջինն է փորձում մեղադրել այլոց «գրանտակերության» մեջ: Սա դեռ բավական չէ, վաչակարգի կատարածու լրատվամիջոցները ինտենսիվորեն տարածում են ռուսական տարբեր, սովետական պրոպագանդայի տակից այդպես էլ դուրս չեկած, լրատվամիջոցների մետաղյա ձայնով արված անդրադարձերը, այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ոստիկանական «բեսպրեդելի» վերաբերյալ: Հայաստանում ոչ 1996-ին, ոչ 2004-ին, ոչ առավել ևս 2008-ին և բնականաբար, ոչ էլ ներկայումս առկա հանրային բողոքն ու բողոքի ակցիաները որևէ կապ չունեն ոչ մայդանի, ոչ ԱՄՆ կամ Արևմտյան հատուկ ծառայությունների և ոչ էլ, ընդհանրապես արտաքին ծագման այլ պատճառի հետ:

Հայաստանում առկա բարձրաձայնվող, իսկ հաճախ չբարձրաձայնվող բողոքի պատճառը միայն ու միայն առկա վարչակարգն է՝ Սերժ Սարգսյան նախագահով, Հովիկ Աբրահամյան վարչապետով, Կոստանյան դատախազով, Գալուստ Սահակյան խոսնակով և այսպես շարունակ:

Բոլոր նրանք, ովքեր չեն տեսնում այս փաստը և ավելին, փորձում են ՀՀ քաղաքացիների արդարացի ու հիմնավոր բողոքը պիտակավորել կա՛մ անմեղսունակներ են, կամ ուղղակի պետական հանցագործներ, ովքեր սերտաճելով արատավոր վարչակարգին, ամեն կերպ փորձում են պղտորել ու մրոտել երկրի հասարական- քաղաքական կյանքում ընթացող ցանկացած գործընթաց: Ի դեպ, հարկ է նաև շեշտել, որ եթե, չնայած նախկինում վարչակարգին ու նրա խամաճիկներին հաջողվում էր նմանօրինակ մանիպուլյացիաներ կիրառել, ապա այսօր նման հնարավորությունը հետզհետե նվազում է, քանի որ օբյեկտիվորեն Հայաստանում ձևավորվում է նոր որակի ու մակարդակի քաղաքացիություն և այս գործընթացը անկասելի ու անշրջելի է, քանի որ այն ցանկացած հասարակության զարգացման անբաժանելի մասն է:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով