Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժա­մա­նակն է մտա­ծել նոր ատո­մա­կա­յան ունե­նա­լու մա­սին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացվածությունը, տարածաշրջանային ինտեգրացումն ու էներգաարդյունավետությունը յուրաքանչյուր երկրի էներգետիկ անկախության հենասյուներն են։ Եվ այս տեսանկյունից Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի ատոմային էներգետիկայի կիրառումը։

Խնդիրն այն է, որ Հայաստանում է գործում Հարավային Կովկասի միակ ատոմակայանը։ Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976 թվականին, երկրորդը՝ 1980 թվականին։ Եվ ներկայումս գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016 թվականին։

1988 թվականի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995 թվականին, սակայն մեկ էներգաբլոկով։ Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականը։ Սակայն Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև այդ ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու հնարավորությունը։

Ատոմակայանի գոյությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս ոչ միայն դիվերսիֆիկացնել էներգետիկ ոլորտը, այլև տիրապետել ատոմային էներգետիկայի տեխնոլոգիաների։ 

Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ Հայաստանը շրջափակման ենթարկած Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար տարբեր միջազգային հարթակներից բարձրաձայնում են Հայաստանի ատոմակայանը փակելու հարցը՝ արհեստականորեն ծայրահեղացնելով դրա վտանգավորության աստիճանը տարածաշրջանի համար։

Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը ջանքեր գործադրեն, որ իրենց երկրում նոր ատոմակայան կառուցվի։ Մասնավորապես, այս երկու երկրները Ռուսաստանի հետ բանակցություններում անընդհատ բարձրացնում են իրենց տարածքում ատոմակայանի կառուցման հարցը։

Այսպիսի իրավիճակում Հայաստանը պետք է ոչ թե փորձի անընդհատ երկարացնել արդեն «իր դարն ապրած» ատոմակայանի կյանքը, այլև պետք է միջոցներ ձեռնարկի և ռեսուրսներ հայթայթի նոր ատոմակայան կառուցելու համար։

Պատահական չէ, որ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ԱԷԿ կառուցելու հնարավորություններ են փնտրում Ռուսաստանում, Եվրոպայում, Չինաստանում։ 

«Դա միայն ֆիզիկապես կառուցելու հարց չէ։ Շատ կարևոր է ներդրումներ ու ֆինանսավորում գտնել»,- հավելել է նա։

Վարչապետի հայտարարությունից ենթադրվում էր, որ կառավարությունը նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրելու, սակայն որքան էլ զարմանալի է, նոր ատոմակայան կառուցելու հարցը ոչ միայն մնում է հայտարարությունների մակարդակում, այլև մի բան էլ գործող Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել գրաֆիկից։

Խնդիրն այն է, որ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկից արդեն իսկ ծախսվել է շուրջ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել, իսկ արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից:

Փաստորեն, կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիր, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021 թվականը: Թե որն է այս ամենի պատճառը, դժվար է ասել, սակայն սա մի խնդիր է, որին կառավարությունը պետք է վերաբերվի ամենայն լրջությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան