Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետ Փաշինյանը որպես հաստատված փաստ ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկություններ. Արսեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Արդեն անհանդուրժելի են դառնում գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից տարածվող #ՍՏԵՐԸ, որոնք արդեն նա հասցրել է Գերմանիա։ Դրանք պետք է հերքվեն հենց անձամբ Փաշինյանի կողմից, որի առնչությամբ պլանավորում եմ սկսել իրավական գործընթաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ։

 

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Վարչապետ Փաշինյանն այս անգամ էլ Գերմանիայում խախտեց իմ անմեղության կանխավարկածը՝ ինձ վերաբերվող քրեական գործից ներկայացնելով ակնհայտ #ՍՈՒՏ տեղեկություններ:

 

Այսպես, վարչապետ Փաշինյանն իր գերմանական հարցուպատասխանում որպես հաստատված փաստ ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկություններ.

 

#ՍՈՒՏ 1․ Փաշինյանը հայտնում է, թե իբր Գագիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումը գրել է մարտի 5-ին։

 

Այնինչ` քրեական գործի նյութերով հաստատվել է, որ հրաժարականի դիմումը ստորագրել է մարտի 1-ին:

 

#ՍՈՒՏ 2․ Իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականն արձանագրվել է ավելի շուտ, մարտի 2-ին։ Սա, իբր, արվել է այն բանի համար, իբր՝ եթե այն արձանագրվեր մարտի 5-ին, ապա հնարավոր չէր լինի գործող Սահմանադրությամբ ընտրել ՍԴ նախագահ, որը կպաշտոնավարեր 18 տարի ժամկետով։

 

Այնինչ՝ քրեական գործի նյութերով հաստատվել է, որ գործընթացն ԱԺ-ում իրականացվել է հենց գործող Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան, այն է՝ ամբողջ գործընթացները կազմակերպվել են այնպես, որն, իբր, գործող օրենդրության շրջանցելով արվել։

 

Ուստի՝ «մարտի 2 - մարտի 5» համառորեն առաջ տարվող տեսությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև անտրամաբանական է ու հակաբանական։

 

#ՍՈՒՏ 3․ Սահմանադրական դատարանի օկուպացիա ասելով հենց սա նկատի ունեմ։

 

Այնինչ՝ երկու օր առաջ գլխավոր դատախազությունը վերադադրձնելով քրեական գործը քննիչին ևս մեկ անգամ հաստատել է, որ օկուպացիա (իշխանության յուրացում) տեղի չի ունեցել։

 

#ՍՈՒՏ 4․ Իբր Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ինչ-որ սխեմայում դեր ունենալու համար...

 

Այնինչ` քրեական գործով ապացուցված է, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվել է միայն մեկ պատճառով` հավակնել է ԲԴԽ նախագահի պաշտոնին, որը կազմավորվում էր հենց այդ ժամանակ։

 

Այսպիսով, արդեն անհանդուրժելի են դառնում գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից տարածվող #ՍՏԵՐԸ, որոնք արդեն նա հասցրել է Գերմանիա։ Դրանք պետք է հերքվեն հենց անձամբ Փաշինյանի կողմից, որի առնչությամբ պլանավորում եմ սկսել իրավական գործընթաց։

 

Լրագրողներին տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին, հաշվի առնելով նաև դատախազության հայտարարությունը, պլանավորում եմ ինձ վերաբերվող քրեական գործի առնչությամբ հրավիրել երկրորդ մամուլի ասուլիսը»։

 

Նիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)