Իմ անչափահաս որդին այսօր գտնվում էր ոստիկանությունում․ Վիկտոր Ենգիբարյան
ՎԻԴԵՈ
Ճակատագրի հեգնանքով այսօր իմ անչափահաս որդին գտնվում էր ոստիկանությունում, քանի որ ականատես էր եղել ենթադրյալ գողության: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում անչափահասների հարցաքննության կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
«Անկեղծ ասած ինձ համար տարօրինակ է, որ մինչ այս նախաձեռնությունը, փաստորեն, անչափահաս երեխային կարող են 6 ժամ պահել, և օրինական ներկայացուցիչ կարող է լինել նաև անձը, ում հետ կապված երեխան դիմել է ոստիկանություն»,-ասաց նա:
Նախագծի հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց, որ ոչ թե 6, այլ ընդմիջումներով 8 ժամ է մնում քննչական մարմնում։
Նա նաև ընդգծեց՝ անչափահասների հետ աշխատանքի համար հոգեբաններ են անհրաժեշտ։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



