Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանցագործության կատարման մասին հաղորդում՝ Վանաձորի քաղաքապետի դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգական Վիկտոր Դարբինյանը դատախազությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քաղաքապետի ու նրա եղբոր գործողությունների վերաբերյալ:

Չնայած մամուլն արդեն կանխավ հրապարակումներ էր արել, որ Վիկտոր Դարբինյանը հաղորդում է տվել քաղաքապետի դեմ՝ վերջինիս ու նրա եղբոր կողմից իրեն ահաբեկելու՝ ուղեւորափոխադրման գործունեությունը դադարեցնելու համար, բայց մինչ այս պահը նրա դիմում-գրությունը միկրոավտոբուսային երթուղիների մրցութային գործընթացը վերահսկելու խնդրանքով էր: Այն մակագրվել էր Լոռու մարզի դատախազին, վերջինիս կողմից հետագա ընթացքը լուծելու նպատակով ուղարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն: Ոստիկանությունից հրավիրել էին Վիկտոր Դարբինյանին, բայց նա հրաժարվել էր հաղորդում տալ՝ մտադրվելով սպասել մինչև մրցույթի արդյունքների ամփոփումը:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին՝ կապված Վանաձորում առաջիկա ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթում քաղաքապետի ու նրա եղբոր կողմից միկրոավտոբուսային թիվ 1 երթուղին և բիզնեսը Վիկտոր Դարբինյանի ձեռքից խլելու՝ քաղաքապետի մտադրության հետ, նույն եղանակով՝ լրատվական միջոցներով, քաղաքապետ Դարբինյանը հերքեց ազգականի հայտարարությունները՝ «կեղծ» որակելով իր և իր ընտանիքին ուղղված մեղադրանքները՝ միաժամանակ սպառնալով, որ սուտ մեղադրանքի համար դատի կտա ազգականին: Բայց, ի պատասխան, Վիկտոր Դարբինյանը շարունակում է պնդել իր խոսքերը («Իրենք ինձ կանչեցին իրենց մոտ և ասացին, որ այդ երթուղին պետք է լավ ձևով հանձնեմ իրենց, այսինքն՝ գրեմ մեքենաներով իրենց վրա: Այդ խոսքերն ասողը քաղաքապետի եղբայրն էր, նույնը պնդեց քաղաքապետը: Հետո շանտաժներով, սպառնալիքներով, սպառնալիքները կապված են եղել երթուղու հետ, որ ինքնակամ հանձնեմ: Դե ասում էին՝ միևնույնն է, քոնը պետք է չլինի, մենք այնպես կանենք՝ մրցույթը չես անցնի և այլն), որոնց համար հիմքեր ունի և ապացույցներ: Բացի այդ՝ նույն վերահսկողության խնդրանքով Վիկտոր Դարբինյանի կողմից դիմում էր ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին, որտեղ նա իր օրինակով ներկայացրել է իր և իր նման հազարավոր ՓՄՁ-ների (փոքր և միջին ձեռնարկատերերի) իրական վիճակը հանրապետության համայնքներում: «Նրանք փոխանցել են, որ եթե ինքնակամ չհանձնեմ, չհրաժարվեմ մրցույթից, ինձ պետք է պատժեն և վատ պայմանների մեջ գցեն: Բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ առաջիկա մրցույթը պետք է անցնի խախտումնրով և անարդար պայմաններում: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Վանաձորի քաղաքապետի և իր հարազատների կողմից անօրինական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- նշված է Վիկտոր Դարբինյանի դիմումում:

Նոյեմբերի 26-ին Վանաձորի միկրոավտոբուսային երթուղիների մրցույթում մեքենաների զննության փուլից հետո (արդյունքներն ամփոփվելու են 10-օրյա ժամկետում) նախագահական նստավայրից հանձնաժողով է եկել Վանաձոր՝ ստուգումներ իրականացնելու: Երեկ էլ Վիկտոր Դարբինյանն արդեն հստակ հաղորդում է ներկայացրել դատախազությունում՝ Վանաձորի քաղաքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ:

Ադրինե Թորոսյան

Ոսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը