Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում 2019-ին հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 28.8%-ով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

Արցախի Հանրապետության ոստիկանությունում այսօր կայացել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների «2019 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքները:

Կոլեգիայի նիստը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

«2019 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքների ամփոփմանը ներկա էին ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության պետի աշխատակազմի, շտաբի, վարչությունների, բաժինների, բաժանմունքների և տարածքային ստորաբաժանումների պետերն ու տեղակալները:

Նիստի սկզբում հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը:

Նա իր ելույթում նշեց, որ ոստիկանությունը 2019 թվականին համապատասխան աշխատանքներ է իրականացրել հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ, ինչի արդյունքում անցած տարվա ընթացքում հանրապետությունում լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակն ու պահպանվել կայուն հասարակական կարգուկանոն:

2019 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 28.8%-ով կամ 213 դեպքով, որը հիմնականում պայմանավորված է մարդու, սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով: Հանցագործությունների աճ է գրանցվել մայրաքաղաքում և հանրապետության 6 շրջաններում, նվազել է միայն Մարտունու շրջանում:

Հանցավորության կառուցվածքում աճել է մարդու, սեփականության և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի, նվազել` հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, տնտեսական գործունեության ու շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:

Հիմնական զեկույցից հետո ելույթներով հանդես եկան քրեական հետախուզության վարչության պետը, ճանապարհային ոստիկանութայն պետը, տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը, հասարակական կարգի ապահովման բաժնի պետը, Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը, Հադրութի, Քաշաթաղի ու Շահումյանի շրջանային բաժնի պետերը:

Ելույթներից հետո կոլեգիայի որոշման նախագիծը ներկայացրել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Ենգիբարյանը:

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հակիրճ անդրադարձել է ներկայացված ելույթներին, անդրադարձել ոստիկանության բոլոր ստորաբաժանումների և ծառայությունների նախորդ տարվա գործունեությանը, մատնանշել է թերություններն ու բացթողումները և կոնկրետ հանձնարարականներ տվել 2020 թվականին դրանք վերացնելու ուղղությամբ և հույս հայտնել, որ 2020 թվականին ոստիկանության ստորաբաժանումները կշարունակեն հետևողական աշխատանքներ իրականացնել հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։

 

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին