Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԴԱՀԿ-ի շեն­քը մնա­ցել է առանց հսկո­ղու­թյան. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի պահպանությանը։

 Հիմա՝ առավել մանրամասն։ Նախագծում նշվում է, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կամ ավելի պարզ՝ ԴԱՀԿ-ի վարչական շենքը տեղակայված է Երևանում՝ Հալաբյան 41ա հասցեում։ 

Ծառայության վարչական շենքում աշխատում է շուրջ 400 աշխատակից, բացի դրանից, ծառայություն են այցելում բազմաթիվ քաղաքացիներ, շենքի առաջին հարկում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ պարտապանները կատարում են վճարումներ։ 

Ի դեպ, նշվում է, որ օրական սպասարկվում է մոտ 250 քաղաքացի, գանձված գումարը երբեմն գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։ 

Բացի դա, ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող գնդի հրամանատարը 2019 թվականի նոյեմբերի 18-ին № 27/8-1258 գրությամբ ծառայությանը հայտնել է, որ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների և արտաբյուջետային հաստիքների կրճատման պատճառով գունդը Հալաբյան 41ա շենքի պահպանությունը չի կարող իրականացնել՝ առանց այս նախագծի ընդունման: 

Բացի սա, նշվում է, որ ավելի վաղ՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ին, լրացում է կատարվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն «Հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում» առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ որպես ազատ մնացորդ: 

Այսպիսով, ԴԱՀԿ-ի վարչական շենքի պահպանության համար ծախսերը չեն կարող կատարվել նախկինում գործող կարգով և պետք է արդեն իրականացվեն պետբյուջե մուտքագրվող միջոցների հաշվին: 

Նախարարությունն ընդգծում է՝ նշված վարչական շենքի պահպանությունը և անվտանգությունը կարևորելով՝ նպատակահարմար է, որպեսզի Հալաբյան 41ա հասցեում տեղակայված վարչական շենքը ներառվի կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի № 1008-Ն որոշմամբ հաստատված կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում և որպես ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, դրա անվտանգությունը և պահպանությունն իրականացվի համապատասխան լիազոր մարմնի կողմից: 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոն