Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետերբուրգում շտապօգնության բժիշկը մեղադրվում է տարեց հային ծեծի ենթարկելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Պետերբուրգում շտապօգնության բժիշկը մեղադրվում է տարեց հային ծեծի ենթարկելու մեջ: Արդյունքում տարեց տղամարդուն մեկ այլ մեքենայով տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք, հաղորդում է «Ֆոնտանկա»-ն:

 

Թոշակառուի կինը թերթին պատմել է, որ իր ամուսինը՝ 76-ամյա Ժոռա Միրզոյանը, նախկինում կաթված է ստացել եւ առիթմիա ուներ: Հունվարի 9-ի առավոտյան նրա ինքնազգացողությունը վատացել է, ճնշումը հասել է մինչեւ 190, շնչահեղձություն է սկսվել: Ամուսինները շտապօգնություն են կանչել եւ բժիշկներին հայտնել, որ կգնան միայն Ստարոռուսկայա 3 հասցեում գտնվող պատերազմի վետերանների հոսպիտալ: Կնոջ խոսքով՝ Միրզոյանին բուժօգնություն չեն ցուցաբերել, սակայն հրավիրել են նստել մեքենան: Երբ ճանապարհին վարորդը այլ ուղղություն է վերցրել` ուղեւորվելով այլ հիվանդանոց, հիվանդը զայրացել է եւ սկսել հարվածել պատուհանին: Մեքենան կանգ է առել, բժիշկ Բոնդարեւը դուրս է եկել մեքենայի առաջամասից, հետաքրքրվել՝ ինչ է պատահել: Կոնկրետ կլինիկա տեղափոխելու հիվանդի պահանջին բժիշկը պատասխանել է՝ «ուր ուզեմ, այնտեղ էլ կտանեմ»: Թոշակառուն փորձել է դուրս գալ մեքենայից, սակայն Բոնդարեւը փորձել է ուժով կանգնեցնել նրան:  

 

«Նա բռնեց ամուսնուս կոկորդից, փակեց բերանն ու սկսեց խեղդել: Ես սկսեցի գոռալ: Բժիշկը հարվածեց ամուսնուս քթին: Արյուն հոսեց: Ես ցանկանում էի նրանց միջեւ կանգնել, սակայն բուժքույրը ինձ հրեց եւ ձեռքերս մեջքիս հետեւում պահեց»,- պատմել է տուժածի կինը:

 

Բուժքույրը փորձել է կանգնեցնել տուժածի քթի արնահոսությունը, որից հետո տարեց ամուսիններին բաց են թողել: Ամուսինները դիմել են ոտիկանություն, որտեղից նրանց տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այնտեղ տղամարդուն հետազոտել են եւ քթին կարեր դրել:

 

Ինչպես նշում է թերթը, Պետերբուրգի Նեւսկու շրջանի վարչակազմը միջադեպի առիթով ստուգումներ է անցկացնում։ Շտապօգնության բժիշկ Իվան Բոնդարեւը հերքում է, որ ուժ է գործադրել։ Ինչպես պատմել են շրջանային ադմինիստրացիայում, կանչով Պոդվոյսկու փողոց ժամանած բծիշկը բացատրել է, որ մեքենայում թոշակառուն սկսել է հոխորտալ։Նա ցանկացել է, որ իրեն պատերազմի վետերանների հոսպիտալ տանեն, սակայն տարել են Ալեքսանդրովյան հիվանդանոց։

 

«Նախնական տվյալներով, որոնք մենք ստուգում ենք, բուժաշխատողները ցանկացել են Միրզոյանին բացատրել, որ իրենք չեն ձեւավորում երթուղին, սակայն պացիենտն իրեն ոչ ադեկվատ է պահել եւ գլխով հարվածել է Բոնդարեւի դեմքին։ Ընդ որում, իր քիթն էլ է վնասել։ Ինչ վերաբերում է բժշկին, նա եւս վնասվածքներ է ստացել եւ գտնվում է ստացիոնար բուժման մեջ»,- պատմել է Նեւսկու շրջանի վարչակազմի տեղեկատվական բաժնի պետ Անաստասիա Շուբենկոն։

 

Նա նաեւ նշել է, որ Իվան Բոնդարեւը գերազանց վարկանիշ ունի, բժիշկը բազմիցս մարդկանց կյանքեր է փրկել։  

 

Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում