Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նույն «խրամատային» սխալն են անում, մինչդեռ խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տրվեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է իրավաբան Մհեր Հակոբյանը։ Զրուցել ենք ճանապարհային երթևեկության անհանգստացնող վիճակի, ՃՈ տուգանքները բողոքարկելիս սահմանվող 4000, 10.000 և 20.000 դրամ պետտուրքի մասին և ոչ միայն։

Բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, իսկ մենք՝ այս քաոսը

Այս պահին ճանապարհային երթևեկությունում ունենք խնդիրներ, որոնք մի մասով օբյեկտիվ են, մյուսով՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ են այն առումով, որ մեքենաների թիվը շատացել է, հանրային տրանսպորտի վիճակը վատ է, մարդկանց մեծ մասը ձեռք է բերում սեփական մեքենա, որոնց գները նվազել են։ Մյուս կողմից՝ սուբյեկտիվ է. կա և՛ վարորդների, և՛ պետական մարմնի մեղքը։ Երթևեկության մեջ շատ են այն վարորդները, որոնք, իրոք, ծանոթ չեն երթևեկության կանոններին։ 

Սուբյեկտիվ տարրի մեջ կա նաև ճանապարհային ոստիկանության մեղքը. ամենայն հարգանքով, բայց ՃՈ աշխատակիցներից շատերը բավարար պատրաստվածություն չունեն, և երկրորդ՝ օրենսդրական դաշտն անչափ թերի է, դատական պրակտիկան՝ հակասական, և արդյունքում երկու կողմն էլ մեղքի իր բաժինն ունի՝ տեսական և գործնական մակարդակում։ 

Տեսականի դեպքում մեր կանոններում կան նորմեր, որոնք մնացել են ԽՍՀՄ-ից և Հայաստանի պայմաններում կա՛մ չեն գործում, կա՛մ էլ արդյունավետ չեն գործում։ Գործնականն էլ այն է, որ այդ նորմերը կիրառող տեսուչը, ինքն էլ լավ չտիրապետելով դրանց, դրանք թերի է կիրառում, մյուս կողմից՝ գծանշում կատարողը, նշան տեղադրողը, չունենալով բավարար հմտություններ, օրինակ՝ լուսացույցի կարգավորումը թերի է կատարում։

Նոր իշխանությունները նույն սխալն են գործում

Սա բազմաստիճան խնդիր է, և ցավն այն է, որ անձը, «խրամատի» որ կողմում գտնվում է, փոքրացնում է իր կողմի մեղքը և մեծացնում է հակառակ կողմինը։ Եթե վարորդ ես, ասում ես՝ ամեն ինչը լավ է, ՃՈ-ն վատ է աշխատում։ Եթե ՃՈ-ն ես, ասում ես՝ ամեն ինչ կարգին է, վարորդները լավը չեն։ 

Իրականում բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, իսկ մենք՝ այս քաոսը, ուրեմն ունենք լուծելու խնդիրներ։ Եկել է նոր՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ 

Ցավոք, այն նույն՝ «խրամատային» սխալն է անում՝ բոլոր մեղքերը բարդում է վարորդների վրա։ Իսկ ես ասում եմ՝ խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տրվեն՝ տարբերակելով լուծումների առաջնահերթությունը։ Իմ պատկերացմամբ՝ պետք է նախ կարգավորել ՃՈ վերադասը։

Հիմա կատարված փոփոխությունների մասին

Կատարվել է երկու տիպի փոփոխություն։ Առաջ դու քո ընտրությամբ կարող էիր գնալ դատարան կամ ՃՈ վերադաս, ընդ որում, վերադասում եթե մերժեին, իրավունք ունեիր, այնուհանդերձ, դատարան գնալ։ Նոյեմբերի 30-ից գործում է փոփոխությունը, ըստ որի, պետությունը վարորդին ասում է՝ գնա ՃՈ վերադաս, եթե այն քեզ մերժեց, իրավունք ունես դատարան գնալու։

 Պետությունը, վերադասում փոփոխություններ չկատարած, վարորդներին ուղղորդում է այնտեղ։ Ընդ որում, պրակտիկան գիտենք՝ «մերոնց չենք նեղացնում» սկզբունքով վերադասն այս պահի դրությամբ մեծմասամբ մերժելու է այս ամենը։ Ինքը մեխանիզմը լավն է, եթե վերադասն իրոք լավ աշխատի, արդյունքում դատարաններն էլ կբեռնաթափվեն։

 Իշխանություններն այս պահին ուզում են դատարանները բեռնաթափել, ցանկությունը լավն է, այո՛, դատարանները ծանրաբեռնված են, 10000 գործից 5000-ը կարող են ՃՈ ակտերը լինել։ Բայց այսպես չեն լուծում հարցը։ 

Սրա բացասական կողմն այն է, որ վարորդների համար մեծանում է քաշքշուկը, դատական պաշտպանության իրավունքը բարդանում է, քաղաքացին չարանում է, սրա հետևանքով պետությունը ոչինչ չի շահում։ 

Սրա դրական կողմը կարող էր լինել այն, որ եթե վերադասը նորմալ աշխատեր, գործերի մեծ մասը դատարան չէին հասնի, դատարաններն առնվազն 30 տոկոսով կբեռնաթափվեին։ 

Ի դեպ, նորմալ պայմաններում վերադաս դիմելն ավելի հեշտ է, հաճելի ու արագ, քան դատարան դիմելը։ 

Ի՞նչ է «սպառնում» վարորդներին 2020-ի հունվարի մեկից

Հունվարի 1-ից դատարան դիմելու համար ավելացրել են պետական տուրք, ընդ որում, վերադասին կարող ես անվճար դիմել։ Մի փոքր մանրամասնեմ վարչական դատարանների մասին։ Դեռևս 2005-2006 թվականներին երկրում մի գործընթաց էր, երբ իշխանություններն արդարադատությունը բարեփոխում էին։ 

Եվրոպան մեզ ասաց հետևյալը՝ ստեղծեք վարչական դատարան, որը զբաղվում է անձ-պետություն հարաբերություններով, հիմք դրվեց վարչական գործնական արդարադատությանը։

 2008 թվականից Հայաստանում գործում է վարչական դատարան։ Եվրոպան նաև պահանջ դրեց՝ վարչական գործերի քննումը դարձրեք անվճար, քանի որ եթե գործի քննության ժամանակ մի կողմում պետությունն է՝ ոստիկանությունը, հարկային մարմինը, քաղաքապետարանը և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմին, մյուս կողմում՝ քաղաքացին, ում իրավունքը ոտնահարվել է, ապա պետությունը քաղաքացուց չպետք է գումար պահանջի իրականությունը պարզելու համար։ 

Այս գործերը քննում է վարչական դատարանն՝ անվճար։ 

Այս սկզբունքը պահվեց 11 տարի։ Հիմա այս իշխանությունները տեսան, որ վարորդներն ավելի շատ են սկսել բողոքարկել ակտերը և, իրավիճակին նայելով իրենց խրամատից, փորձում են վարորդների բողոքարկումը բարդացնել։ 

Եթե իրենք ընդունեն, որ ՃՈ-ն նորմալ չի աշխատում, կան խնդիրներ կապված գծանշումների, ճանապարհային նշանների հետ, կասեն՝ եկեք սա շտկենք, արդյունքում որոշ ժամանակ հետո կմնան այն ակտերը, երբ վարորդն, իրոք, մեղավոր է։ 

Ստեղծված իրավիճակը շտկելու փոխարեն, իշխանությունները հասկացան, որ դատարանում պարտվում են վարորդներին, չեն կարողանում գանձել տուգանքները, դեռ մի բան էլ իրենք են դատական ծախս վճարում։ 

Այն քողի տակ, որ իբր դատարանը ծանրաբեռնվում է, իբր վարորդները չարաշահում են արդարադատությունը, բոլորին կանչեցին վերադաս։ Այստեղ էլ հետևյալ պատկերը կունենանք՝ կա՛մ բան չի փոխվի, կա՛մ էլ այն ակտերը, որոնց դեպքում վերադասը վստահ է, որ դատարանում պարտություն է կրելու, կչեղարկի։ 

Բայց սա էլ ազնիվ չէ քաղաքացու նկատմամբ։ Ստացվում է, որ քաղաքացուն տուգանում են՝ իմանալով, որ նա սխալ չի գործել։ Շատ մարդիկ չհասկանալով կամ էլ քաշքշուկի մեջ չընկնելու համար մուծում են տուգանքները։ 

Մեր երկրում օրենսդրությունն արագ է փոխվում, պրակտիկան չի հասցնում ձևավորվել

Կայացած պետություններում դատական պրակտիկան միասնականացված է։ Մեր երկրում օրենսդրությունն արագ է փոխվում, պրակտիկան չի հասցնում ձևավորվել։ Ամեն դատավոր իր կարծիքն ունի։

 Նորմալ երկրներում, որտեղ օրենքները կայուն են, այդ կարծիքների հակասությունը բարձրանում է վերին՝ երրորդ ատյան, որն էլ ասում է, թե որն է ճիշտը։ Այս պահի դրությամբ վերաքննիչ դատարանը, որը վարչական դատարանի վերադասն է, քաղաքացիներից մեկի՝ իմ դիմած գործը քննելու է 2021 թվականի գարնան սկզբին։ 

Գործի մասին, որը պարտվեցի, հետո հաղթեցի այս աշնանը, վերադաս դատարանն ինձ կարծիք կասի 2021-ին, այսինքն՝ 2020 թվականին այդպես էլ չեմ իմանա՝ ո՞րն էր ճիշտը։ Սա առաջին ատյանի խնդիրն է։ Իրավիճակին նայենք քաղաքացու աչքերով։ 

Հունվարի 1-ից 10000 դրամ պետական տուրք է սահմանվում երկրորդ դատական ատյան դիմելու համար, իսկ եթե այստեղ էլ խնդիր լինի, Վճռաբեկ ատյան դիմելու համար սահմանված է 20.000 դրամ պետական տուրք։

Վճռաբեկ դատարանը փակվել է ինքն իր մեջ

Նորմալ երկրներում վերաքննիչը հաճախ հարցը փակում է, բայց կա Վճռաբեկ ատյան, որին պատկանում է վերջին խոսքի իրավունքը՝ դատական պրակտիկայի տարաձևության դեպքում։ Վերաքննիչ վարչական դատարանում կա 9 դատավոր, որոնք հավաքված են 3 կազմում։ Այս պահին ունեմ գործեր, երբ կազմերից մեկի կարծիքը չգիտեմ, մեկն իմ օգտին է վճռել, մյուսը՝ իմ դեմ։ Քաղաքացին հարցնում է՝ ի՞նչ անենք։ 

Նորմալ երկրներում կասեի՝ դիմեք Վճռաբեկ։ Մեր երկրում դրա համար շուտով սահմանված կլինի 20 000 դրամ տուրք։ 

Այսինքն՝ քաղաքացին մուծեց ընդհանուր առմամբ 34 հազար դրամ։ Եթե Վճռաբեկում էլ պարտություն կրի, 5000 դրամանոց տուգանքն էլ ստիպված կլինի վճարել, ստացվեց 39.000 դրամ։ 

Ի դեպ, մեր վճռաբեկ դատարանը թերի է աշխատում, փոխանակ նման գործերը վարույթ ընդունելու, 500 գործից կարող է երկուսը վարույթ ընդունել։ Վճռաբեկը փակվել է ինքն իր մեջ։ Այն պետք է գործերը շուտ վարույթ ընդունի և կարծիք ներկայացնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին