Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավի­նյո­նի կենտ­րո­նա­կան պու­րա­կում հան­դի­սա­վո­րու­թյամբ բաց­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հու­շար­ձան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Տանգոյի միջազգային օր, Ռուսաստան՝ Անդրեևյան դրոշի օր:

ՀԱՅ- ՀԱՅԱՍՏԱՆ

1910 - վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: 

1932 - ծնվել է ակադեմիկոս Արման Քուչուկյանը, որի ղեկավարությամբ ստեղծվել է ЕС-2345 մատրիցային պրոցեսորը. այն առաջինն էր ԽՍՀՄ-ում։ 

1937– գնդակահարվել է հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատար Գայը (Հայկ Բժշկյանց)։ 

1939 - ծնվել է դերասանուհի Գրետա Գալստյանը։ 

1946- Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունվել է Ռաֆայել Լեմկինի առաջարկած 96 (1) որոշումը, որտեղ առաջին անգամ ցեղասպանությունը ճանաչվել է միջազգային ոճիր։ 

1988- Լենինականի (Գյումրի) մոտ վայրէջքի ժամանակ վթարվել է Ил-76 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 77 մարդ: 

2002-Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագիծ: 

2006-17-ամյա հայ երգչուհի Սիլվա Հակոբյանը իր I Like կատարումով դարձել է BBC-ի Next Big Thing հեղինակավոր մրցույթի հաղթող: 

2007-ֆրանսիական Ավինյոնի կենտրոնական պուրակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա.17-ծնվել է հռոմեացի կոնսուլ Գնեյ Դոմիցիան Ահենոբաբը՝ Ներոնի հայրը: 1519 –Տորունիի Սեյմը որոշում է ընդունել պատերազմ սկսել Տևտոնյան օրդենի դեմ և հարկեր է մտցրել վարձկաններ վարձելու նպատակով: 1582 –վախճանվել է Կոնտրռեֆորմացիայի ժամանակաշրջանի իսպանացի պետական և ռազմական գործիչ Հերցոգ Ալբան: 1688 –Փառահեղ հեղափոխության ժամանակ թագավոր Յակոբ 2-րդը փախել է Լոնդոնից, բայց բռնվել և հետ վերադարձվել Լոնդոն՝ Ուիլ յամ 3-րդի մոտ: 1803 –ծնվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ Հեկտոր Բեռլիոզը:

1816– Ինդիանան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։ 

1843– ծնվել է գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը՝ Ռոբերտ Կոխը: 

1856 -ծնվել է ռուս փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովը: 

1882 -ծնվել է գերմանաբրիտանական ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս Մաքս Բոռնը, որը հանդիսանում է քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը: 

1899 - երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ կայացել է Մագերսֆոնտեյնի ճակատամարտը, որի ժամանակ Պիտ Կրոնյեի ղեկավարած բուրական բանակը պարտության է մատնել Լորդ Մետյուենի ղեկավարած բրիտանական բանակին:

 1913– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Մարեն, որը հայտնի է առավելապես «Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից։ 

1918 - ծնվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը: 

1922-ծնվել է թատրոնի և կինոյի դերասան, սպորտսմեն, սպորտային մեկնաբան Նիկոլայ Օզերովը: 

1931 –կայացել է Վեստմինստերյան ստատուսը՝ անգլիական պառլամենտի ակտը, որով սահմանվել են դոմինիոնների իրավական դրությունը և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։ 

1946– ՄԱԿ-ին կից ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։ 

1958– հռչակվել է Ֆրանսիական Դագոմեայի Հանրապետությունը։ 

1969– ծնվել է հնդիկ նշանավոր շախմատիստ, գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: 

1972 -Յուջին Սերնան և Հարիսսոն Սմիթը («Ապոլոն-17») իրականացրել են թվով 6-րդ և վերջին վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա: 

1981 -Սալվադորում ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում կառավարական զորքերը Էլ-Մոզոտե գյուղի մոտ իրականացրել են արյունոտ սպանդ, որի արդյունքում զոհվել է 700 մարդ: 

1994– սկսվել է ռուս - չեչենական առաջին պատերազմը։

Կամո Խաչիկյան

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել