Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալեքսանդր Հարությունյան. «Կորած երկիրը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿՈՐԱԾ ԵՐԿԻՐԸ

«Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դևերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։ Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք եւ, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։

ԵՍԱՅԻ 65. 11-12

Այն ժամանակից, երբ եղել են այս դեպքերը, ոչինչ չի մնացել, ոչ մի պատմիչ չի գրել, ու ոչ մի հիշատակարան չի պահպանվել: Միայն քայքայված ու մաշված մագաղաթի թերթեր, որոնց կտորներն իրար միացնելով հնարավոր եղավ իմանալ այս ողբերգական պատմության սկիզբը... 

Դա եղել է այն անհիշելի ժամանակներում, երբ մարդիկ չարաչար խաբվեցին բախտից: Խավարի մեջ էին, ու ոչ ոք նրանց հույս չէր տալիս: Երկրի հեռավոր գյուղերից ու քաղաքներից խուռներամ խմբերով եկան հավաքվեցին ի մի` պարզելու համար, թե ինչու ոչ ոքի այլևս չեն հավատում: Նրանք ամեն բան տեսել էին, շատ թագավորների` գողերի ու ավազակների, հարուստների ու ընչաքաղցների: 

Դրանց բոլորին էլ պիտի դատել՝ ասաց նրանցից մեկը, որ բոլորից բարկացած էր խոսում: Եթե բարկանալ գիտի, թագավորել էլ կարող է` մտածեցին մարդիկ և իրենց ձեռքերի վրա նրան պալատ տարան: 

Մի ակնթարթում հավատը վերականգնվեց` մեղավորներ փնտրելն այդ երկրում դժվար չէր` նոր թագավորը նրանց անձամբ էր ճանաչում: Եվ սկսեցին բռնել հանցավորներին, ինչը մեծ խանդավառություն առաջ բերեց: Բռնում էին ու դատում, կանչում էին ու պախարակում ժողովրդի աչքի առաջ: Արդեն կարելի էր նրանց անունները տալ բարձրաձայն, խոսել թալանածի ու գողացածի մասին:

Ամեն օր արքայական սուրհանդակները դևերի տեսքով անցնում էին գյուղից գյուղ ու քաղաքից քաղաք` տանելով հրամաններն ու կալանքի ենթակաների ցուցակները: Արքայական հրովարտակով դատն ու դատաստանն այլևս միակ ուրախությունն էին լինելու աղքատ ժողովրդի համար: Պալատական իշխաններն, արքայական բանբերներն ու նրանց առաջնորդ դևերը շրջում էին ողջ երկրով մեկ` ատելությունը հռչակելով սուրբ զգացում: 

Երկրում համատարած ցնծություն էր, բայց նոր թագավորին դա չէր գոհացնում: Նա պահանջում էր շատերին դատել ու շատ դատել ու հատկապես նրանց, որոնք սուրբ էին համարվում: Կեղծ է դրանց սրբությունը, դատեք, հետո կիմանաք` ասում էին պալատական իշխանները: Եվ սկսեցին դատել վարդապետներին, ուսուցիչներին, զինվորականներին: Փակեցին, արգելեցին հավատացյալ ժողովրդի մուտքը Եկեղեցի: Բա էս երկրում կարգին մարդիկ էլ չկա՞ն` հարցնում էին մի քանի անխելք ու անհասկացող գյուղացիներ: Կա՝ պատասխանում էին պալատական իշխանները, դա մեր թազա թագավորն է, մնացածը` էդ վարդապետները, զինվորականները, ուսուցիչները, բոլորը մասնակցել են թալանին ու պիտի դատվեն: Այսպես բոլորին դատեցին, և երբ էլ մարդ չմնաց չդատված, լուրեր տարածվեցին, թե հիմա էլ թազա թագավորին են դատում: 

Առաջ վատ էր, հմի ավելի վատ ա, ասին գյուղացիք` ու հենց էդ խոսքին լսվեց մի ահասարսուռ դղրդոց, երկինքը փուլ եկավ, խավար իջավ երկրի վրա: Երկրաշարժ ա` հասկացան մարդիկ ու վազ տվին իրենց տները` տնեցոնց փրկելու: Խավարի մեջ անցան օրեր ու ամիսներ` երկինքը չէր լուսանում, միայն խելահեղ հողմը երբ դադարեց, տեսան, որ երկիրը չկա: Ով մնացել էր ու դեռ շարժվում էր կիսախավարի մեջ, գնաց դեպի Եկեղեցին, որ կիսաքանդ, բայց դեռ կանգուն էր ավերակների մեջ: Եկեղեցու մուտքի մոտ ծնկաչոք աղոթում էր մեծ Առաջնորդը: Էս ի՞նչ էղավ, Սուրբ հայր՝ լաց լացեցին մարդիկ ու հիշեցին, թե առաջ որքան են սիրել էս հին Եկեղեցին, որի պատերը սև են, դուռը սև է, բայց ինքը Կամակատար սուրբ անունն ուներ: 

Երկրաշարժ է, զավակներս՝ ասաց Առաջնորդը, շատ վնասներ ունենք, բայց մեզ երկրաշարժը չէ, որ զարկեց, մեր պապերը երկրաշարժ շատ են տեսել: Անօրինությունները ձեր մեջ են, դևերը ձեր մեջ են, դուք պղծել եք ձեր սիրտն ու հոգին: Ձեր շուրթերն անօրինություն են խոսում ու անիրավություն են խորհում ձեր լեզուները: Օձեր եք աճեցնում ու սարդոստայններ հյուսում` միմյանց դեմ: Տեսեք` ամենքդ էլ կուրացել եք ու չգիտեք, թե ինչ է իմաստությունը: 

Ատելությամբ երկիր չեն պահում` դուք միայն պարսավագրեր եք գրում իրար դեմ: Լսեցեք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ: Լսեցեք ինձ և դուք բարիքներ կճաշակեք: Ես ձեր առաջ բացում եմ նոր կյանքի վարագույրը, ես կանչում եմ ձեզ, ով ծարաված հոգիներ, որ ձեզ ջուր տան: Եվ դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացեք և ձեզ սնունդ կտան առանց արծաթի և ձեզ գինի կտան առանց վճարելու: Գնացեք, ձեր մեջ գտեք ձեր կորած երկիրը: Եվ այդժամ հաց կունենաք քաղցածներին բաժանելու համար, և հանդերձներ կգտնեք մերկերին ծածկելու համար: Այդժամ այգաբացի պես պիտի ծավալվի ձեր լույսը, և արագորեն պիտի հասնի ձեր ապաքինումը, և ձեր առջևից պիտի ընթանա արդարությունը, և Աստծո փառքը պիտի պահպանի ձեզ, և այնժամ պիտի Աստված կանչեք, ու Աստված պիտի լսի ձեզ...

 

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդըՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում