Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փետրվարի 4-ին կայանալու է «Նորաշենի նախկին համայնքապետն ընդդեմ Գարիկ Սարգսյանի» դատական նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

2020 թվականի փետրվարի 4-ին Վարչական դատարանում կայանալու է «Նորաշենի նախկին համայնքապետն ընդդեմ Գարիկ Սարգսյանի» գործով դատական առաջին նիստը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը։

 

Նախկին համայնքապետն ասաց, որ իր պաշտպան Ամրամ Մակինյանը կրկին դիմել է դատարան՝ պահանջով, որ Արարատի մարզպետի լիազորությունները դադարեցվեն, եւ մարզպետը նախկին համայնքապետին պաշտոնից հեռացնելու որոշումը փոփոխի։

 

 

 
 

 

Նա նշեց, որ իր պաշտպանն այդ պահանջով դիմել էր ՀՔԾ եւ Գլխավոր դատախազություն, սակայն մերժում էր ստացել։ Նշենք, որ Արարատի մարզպետի դեմ հայցը դատարանը վարույթ է ընդունել. «Իսկ Արարատի մարզպետն ասում է՝ չի հետաքրքրում դատարանի որոշումը, ես մեկ է՝ չեմ փոխի որոշումս։ Դատարանը հայցը վարույթ է ընդունել, իսկ ՀՔԾ-ն ու դատախազությունը մերժել են, անօրինական է այդպիսի որոշումը»։

 

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի հայցն ընդդեմ Նորաշեն համայնքի ավագանու եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։

 

«Վարչական դատարանում վիճարկում ենք ավագանու արձանագրությունը եւ համայնքապետի ԺՊ նշանակելու մասին մարզպետի կարգադրությունը։ Դատարանը վիճարկման հայցադիմումը ընդունել է վարույթ։ Դա նշանակում է՝ օրենքի ուժով կասեցվում է վիճարկվող վարչական ակտերը մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այսինքն՝ կասեցվում է մարզպետի կարգադրությունը եւ ավագանու արձանագրությունը։ Առաջանում է նախկին փաստական եւ իրավական վիճակը»,–պարզաբանել էր փաստաբանը։

 

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում բողոքի ակցիաներ են իրականացվել ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ համայնքապետին լիազորություններից զրկելու որոշման առնչությամբ: Համայնքի բնակիչները դժգոհում էին, որ մարզպետը համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձեւով դադարեցրել է եւ համայնքապետ է նշանակել ավագանու անդամներից մեկին՝ Արտակ Հարությունյանին: Նորաշենցիները պահանջում էին նախկին համանքապետին վերականգնել պաշտոնում կամ  նշանակել համայնքապետի տեղակալին։

 

Մարզպետն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Նորայր Գրիգորյանը շուրջ 6 ամիս ավագանու նիստ չի հրավիրել, որն էլ հանգեցրել է իր լիազորությունները դադարեցնելուն։

 



Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը