Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարից մահացած 18-ամյա երիտասարդները դեկտեմբերին զորակոչվելու էին ծառայության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարից մահացած երկու 18-ամյա երիտասարդները Ներքին Գետաշենի բնակիչներ էին, դեկտեմբերին զորակոչվելու էին զինծառայության: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը: 

 

«Տղաները համադասարանցի ընկերներ էին, նրանք դեկտեմբերին զորակոչվելու էին: Վթարի պատճառը հայտնի չէ, հնարավոր է մթության կամ արագության պատճառով է եղել, դեռ չգիտենք հստակ»,- ասաց նա` հավելելով, թե տեղյակ չէ, արդյոք ղեկին  եղած երիտասարդն ունեցել է վարորդական վկայական, թե ոչ:

 

 

Գյուղապետը հայտնեց, որ վթարի հետեւանքով  վիրավորների կյանքին  վտանգ չի սպառնում:

 

Կարո Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ մահացած երիտասարդներից մեկն ու վիրավորներից մեկը միմյանց հարազատներ են:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 02:50-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 QՏ 313 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մադանա գյուղից դեպի Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին եւ հայտնվել ձորակում:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ղալաչյանը, 18-ամյա Գարիկ Հակոբյանը եւ 17-ամյա Արսեն Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Մովսես Խաչատրյանը, ում մարմինը հրշեջներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա կիսամոխրացած վիճակում, տեղում մահացել է:

 

Մինչ քննչական խումբը դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Դ. Ղալաչյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

 

Փաստի առթիվ ավագ քննիչ Մանուկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

 

«Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի