Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհրաժեշտ է, որ բանակցությունները չդիտարկվեն առավելապաշտական մոտեցումների պարտադրման միջոց․ Զոհրաբ Մնացականյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Աշխաբադում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման, ինչպես նաև կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր:

Ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում հանգամանալից ներկայացրեց նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որում հայկական կողմի առաջնային գերակայություններն են Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ խաղաղ գործընթացի հաջող զարգացման համար անհրաժեշտ է, որ բանակցությունները չդիտարկվեն որպես առավելապաշտական մոտեցումների առաջմղման և պարտադրման միջոց։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ կատարեց նաև խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությանը:

Նիստի արդյունքներով ԱԳ նախարարներն ընդունեցին ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացմանը միտված գործողությունների ծրագիրը, մի շարք փաստաթղթեր, որոնք կկանոնակարգեն մասնակից պետությունների փոխգործակցությունը հումանիտար ոլորտում, թմրանյութերի տարածման հակազդման, տեղեկատվական անվտանգության ապահովման և այլ բնագավառներում:

ԱԳ նախարարների կողմից ընդունվեց համատեղ հայտարարություն՝ ի աջակցություն տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հավանություն տրվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ուղերձի նախագծին, որի ընդունումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին:

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին որոշում կայացվեց հաջորդ նիստն անց կացնել  Ղազախստանում 2020թ ապրիլի 3-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։

 
Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքը