Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունն ամեն ինչ արեց, որ այլեւս մեքենա չկարողանանք վաճառել ղազախներին ու ռուսներին. ահազանգ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրեր առաջ կառավարությունը որոշում ընդունեց փոփոխություններ անել ավտոմեքենաների հաշվառման հետ կապված որոշման մեջ, ըստ որի, այլեւս ԵԱՏՄ երկրների քաղաքացիները չեն կարող մինչ այժմ կիրառվող տարբերակով ավտոմեքենա գրանցել։ Եթե նախկինում ժամանակավոր գրանցման հիման վրա արագ մեքենան գնում էին, կանգնեցնում հաշվառման եւ երկրից դուրս հանում, ապա հիմա պետք է կամ տրանզիտ համարներով դուրս հանեն, կամ  Հայաստանի Հանրապետության կացության քարտ ունենան, որպեսզի հայկական համարներով դուրս հանեն ու չմաքսազերծեն, իսկ տրանզիտ համարներով դուրս բերելու դեպքում ստիպված են լինելու մաքսազերծել։

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Գալստյանը քաղաքացիներին հուզող այս հարցի հետ կապված ահազանգ է հնչեցրել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի քաղաքացիներ, մեքենա վաճառելու ոսկե դարն ավարտվեց: Պետական այրերն ամեն ինչ արեցին դրա համար: Ոնց հասկացա, թքած ունեն, մեր վրա էլ, մեր ավտոների էլ, բյուջե մտնող, չմտնող փողերի էլ: Առաջնայինը ՀՔԲ–ի հերթերը վերացնելն էր, որ ասեն՝ ոստիկանությունը աշխատում է: Մազերը կտրելու տեղը գլուխները կտրեցին, ու վերջ: Հիմա էլ կիսատ–պռատ հերքումներ են տարածում պաշտոնական կայքերում, որը նման է խփել փախնելուն, խփել թաքնվելուն: Աստված տա՝ ամսի 5–ին ամեն ինչ առաջվա պես լինի, այլապես ասեմ՝ հետևանքները ինչ է լինելու: Ամսի 5–ից Հայաստանից տրանզիտ համարներով տարած ավտոները  հետ են բերելու անտեղյակները, իսկ տեղյակները չեն տանելու ու վերջ: Իրենց երկրում միայն 2017-2018 թիվ ավտոները կարող են հաշվառել տրանզիտի դեպքում։ Դա Ղազախները, բա որ չեչեններն ու դագերն ու օսեթները սկսեցին հետ բերել ավտոները...: Ոստիկանությունը լիքը գործ կունենա, պարապ չի մնա, հաստատ ասածս ուժի մեջ է, ավտոները ամսի 5–ից հետո Հայաստան մի մտցրեք, կասեմ՝ ոնց ծախեք, տարեք Կիև, տարեք Ռուսթավի, կծախվի, չկասկածեք, ուկրաինացիք, մոլդովացիք, ազերիները խնդրում են, կառնեն։

Նախկինում դրսի մարդկանց ավտո ծախելիս միայն փաստացի գրանցման տեղեկանք էին բերում ու վերջ, հիմա կամ կացության քարտ, որ ԱԳ նախարարությունն ու ՕՎԻՐՆ են տալիս ու ոչ բոլորին, 3 ամսում ու արժե 130 000 դրամ, կամ տալիս են տրանզիտ համարներ դուրս տանողներին, իսկ իրենց երկրում մինչեւ մաքսազերծման տարբերությունը չմուծեն չեն կարող հաշվառման կանգնեցնել, համար հանել, այսքանը, Էլ ղազախ, ռուս, չեչենին ավտո չեք կարողանալու վաճառել»։

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ