Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գալիս է պահ, երբ ժողովրդի հանդուրժողականությունը վերածվում է անհանդուրժողականության և այդ ժամանակ ով տղամարդ է, թող փախչի.Զոյա Թադևոսյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ազգային ժողովը դեռ չի ավարտել 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հաջորդ տարի նախատեսվում է ունենալ 2,2 տոկոս տնտեսական աճ:

Այդ թվերի իրատեսական լինելու և այլ հարցերի շուրջ Past.am-ը զրուցել է տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ:

Ըստ տիկին Թադևոսյանի՝ եթե բյուջեում հսկայական է եկամուտների ու ծախսերի խզումը և եկամուտները պետք է պակասեն 8 մլրդ դրամով, ապա դա արդեն նշանակում է տնտեսական իրավիճակի վատթարացում:

«Բյուջեի եկամուտների զգալի մասը ձևավորվում է հարկերից, իսկ հարկերն էլ ստանում են տարբեր ձեռնարկություններից, նաև փոքր ու միջին բիզնեսից, ֆիզիկական անձինք էլ են հարկեր վճարում: Եթե հարկերի գանձման բազան փոքրանում է, նշանակում է, որ տնտեսական իրավիճակը վատթարացել է: Տնտեսական աճի կանխատեսումն այս պարագայում բավականին դժվար է, այն էլ 2,2 տոկոս, քանի որ Հայաստանի համար երկրաչափական պրոգրեսիայով նվազում են տնտեսական աճի հնարավորությունները: Հետևաբար, կարծում եմ, որ դա իրատեսական չէ: Այստեղ իր գործն անում է նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որն այդպես էլ չի ուզում «մարտադաշտը» լքել»,- նշեց տնտեսագետը:

Զոյա Թադևոսյանի խոսքով՝ մենք չունենք հնարավորություններ, որպեսզի աճ ապահովենք: Տիկին Թադևոսյանն ընդգծեց, որ տնտեսական հնարավորությունները ամփոփված են աշխատուժի մեջ, մարդկային գործոնի մեջ:

«Եթե հետաքրքրում է ցանկացած տնտեսական գնահատական, ապա ուշադրություն դարձրեք մարդկային գործոնի վրա: Տնտեսական միջավայրը փոքրանում է, երբ աշխատուժն արտագաղթում է: Եթե աշխատուժի վրա մեր իշխանությունները չեն դնում տնտեսական աճի հիմնական բեռը, ապա որտեղի՞ց պետք է ստանան այդ աճը: Չկա հարկային բազա, չկա աշխատուժը: Ուրեմն, մնացածը թվաբանություն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով բյուջեի պակասորդի թվին, որը կազմում է ՀՆԱ-ի 3,5 տոկոսը՝ տնտեսագետը նշեց, որ ոչ միայն այդ թիվը, այլ նաև մեր տնտեսության ողջ պատկերը խիստ մտահոգիչ է:

«Ցավով ու սարսափով նայում ու մտածում ենք, թե այս իշխանությունները ե՞րբ են պատիվ ու արժանապատվություն ունենալու՝ բարձրաձայն ասել ժողովրդին, որ իրենք սխալվել են, ներողություն խնդրելու այս ժողովրդից և գոնե բարոյական հեռանալու, հակառակ դեպքում ժողովուրդն է ստիպված լինելու նրանց հեռացնել»,-նշեց Թադևոսյանը:

Հարցին՝ ի՞նչ հույսեր է կապում Զոյա Թադևոսյանը «Ոչ»-ի հանրահավաքային պայքարի հետ, վերջինս պատասխանեց. «Գիտեք, ես միշտ էլ հույս կապում եմ: Եթե իշխանությունների հույսն այն է, որ իրենք կարողանում են կաշառել ժողովրդին և հասնել իրենց ուզածին, ապա գալիս է մի պահ, երբ այդ հանդուրժողականությունը վերածվում է անհանդուրժողականության և այդ ժամանակ ով տղամարդ է թո փախչի»:

Լևոն Փանոսյան

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. ՏուսկԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ