Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սկզբում ընկերական հարաբերություններ էինք պահում, հետո զգացմունքները տեղի տվեցին. Նարե Գրիգորյանն՝ ամուսնանալու և երկրից գնալու մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Երգչուհի Նարե Գրիգորյանը՝ Սամվել Գրիգորյանի դուստրը, շուտով պատրաստվում է մեկնել ԱՄՆ: Ըստ շրջանառվող խոսակցություններչի՝ երգչուհին մեկնում է ամուսնության նպատակով: «Իսկապես, շուտով մեկնելու եմ ԱՄՆ, բայց ոչ թե ամուսնության, այլ նշանածիս հետ տեսակցության: Սա իմ առաջին այցելությունը չէ, հաճախ եմ այնտեղ լինում և մինչ ամուսնությունն էլի կգնամ: Ինչ արած՝ մենք հեռավորության վրա ենք բնակվում և պետք է փորձենք գոնե ժամանակ առ ժամանակ տեսնվել: Դեռ չեմ ցանկանում այնտեղ մշտական բնակություն հաստատել»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Երկարատև լռությունից հետո նա վերջապես բարձրաձայնեց, որ իրենք նշանադրվել են օգոստոսի 14-ին, սակայն մինչ այս գաղտնի են պահել այդ ուրախ լուրը: Երգչուհու ընտրյալը Ամերիկայում ծնված և մեծացած Մովսեսն է, ով, ի դեպ, անծանոթ չէ շոուբիզնեսի աշխարհի ներկայացուցիչներին: «Ճիշտ է, կայքերը մեր նկարները գտնում էին, տեղադրում, գրում այս մասին, բայց մենք երբեք չենք հայտարարել, որ նշանվել ենք: Նա մասնագիտությամբ հոգեբան է, բայց ազատ ժամանակ երգեր, բանաստեղծություններ է գրում, որոնցից մի մասը նվիրել է մեր երգիչներին, ովքեր սիրով կատարում են»,-տեղեկացրեց նա:

Զույգը ծանոթացել է նախորդ տարի, երբ Մովսեսն առաջին անգամ Հայաստան է եկել: «Թեև նա իմ տարիքին է՝ 23 տարեկան, բայց մինչ այդ Հայաստանում չէր եղել: Ճիշտ է, ընդհանուր ընկեր ունեինք, բայց մեր ծանոթությունը շատ պատահականությունների հետ է կապված: Ի դեպ, ծանոթությունից երկու օր անց նա մեկնեց: Սոցիալական ցանցերով ինձ գտել և ընկերության հրավերներ էր ուղարկել, բայց ես չէի նկատել… Մոտ 6 ամիս անց նոր սկսեցինք շփվել: Սկզբում ընկերական հարաբերություններ էինք պահում, սակայն հետո զգացմունքները տեղի տվեցին և հարաբերությունները փոխվեցին: Նա Հայաստան եկավ ու անակնկալ հայտարարեց նշանադրության մասին»,-ժպիտով վերհիշեց Նարեն:

Մեր զրուցակիցն, ի դեպ, իր իսկ նշանադրության մասին իմացել է արարողության օրը, իսկ թե երբ կլինի հարսանիքը, դեռևս հայտնի չէ. «Նա ինձ անակնկալի բերեց՝ ասելով, որ նշանվում ենք հենց այդ օրը: Ինչևէ, գեղեցիկ էր անակնկալը: Ինչ վերաբերում է ամուսնությանը, դեռ չգիտեմ, թե երբ կլինի: Նա դեռ չի ավարտել համալսարանը: Ես կսպասեմ, մինչև ավարտի, որպեսզի ավելի հեշտ լինի նոր կարգավիճակում ապրելը: Ինքս էլ դեռ անավարտ գործեր ունեմ… Հարսանիքի հետ կապված մի քիչ բարդ է, քանի որ նա այստեղ չունի հարազատներ, ես՝ այնտեղ: Բայց, ամեն դեպքում, գեղեցիկ արարողություն կլինի և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում: Բայց դեռ օր, ամիս, տարի չենք որոշել»:

Ինչ վերաբերում է այնտեղ մշտական բնակություն հաստատելուն, ապա Ն. Գրիգորյանը նշեց. «Այնպես չի, որ ես Հայաստանից ընդմիշտ եմ մեկնելու, մենք և՛ այստեղ կապրենք, և՛ այնտեղ: Աստծո կամոք՝ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է, ոչ-ոք չգիտի, թե իրեն ինչ է սպասվում հաջորդ օրը: Միայն կարող եմ ասել, որ ես առանց Հայաստանի ապրել չեմ կարող: Իմ ընտրյալն էլ դեմ չէ, որ մենք նույնիսկ մշտական բնակությամբ տեղափոխվենք Հայաստան»:

Նելլի Մարգարյան

Վեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել