Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու ԱՆ որոշումը տարակուսանք, հիասթափություն, զայրույթ է առաջացնում. Դավիթ Զոհրաբյանի արձագանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարության այսօրվա որոշումն ուղղակի տարակուսանք, զարմանք, ափսոսանք, հիասթափություն, զայրույթ է առաջացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպայի ուռուցքաբանության միության Հայաստանում ներկայացուցիչ, Արյունաբանական կենտրոնի ուռուցքաբանության կլինիկայի ղեկավար, հայտնի ոռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը՝ արձագանքելով Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի տնօրեն Արմեն Հովհաննեսի Տանանյանի պաշտոնից հեռացմանը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի տնօրեն Արմեն Հովհաննեսի Տանանյանն առանց որևէ հիմնավորման հեռացվեց պաշտոնից։ Մարդ ուղղակի կույր պետք է լինի, որպեսզի չտեսնի, նրա ղեկավարման տարիներին, թե ինչ ահռելի փոփոխություններ տեղի ունեցան պետական նշանակության այս կառույցում․․․ Շատերը չէին պատկերացնում, որ հնարավոր է այս կառույցը ընկած վիճակից, հոգեվարքից փրկել և հանել ճահճից։

Պարոն Տանանյանին հաջողվեց չնչին պետական ֆինանսավորմամբ հանդերձ գտնել միջոցներ ոտքի կանգնեցնել այս անհուսալի վախճանման գնացող հիվանդանոցը։ Ազգաբնակչության մեջ բնական է, որ կան բողոքողներ, դժգոհողներ այս հիվանդանոցում մատուցված բուժօգնությունից, սակայն քչերն են ունակ պատկերացնել ու ընդունել այն փաստը, որ ունենալով շատ սուղ միջոցներ, շաաաատ սուղ, իրենք ստացել են անհամարժեք շատ ավելի լավ բուժում․․․

Նույնն է, թե մարդու տաս 4 անիվ ու մի «ժեշտի» կտոր և պահանջես, որ նա դրանից Mercedes S class-ի ավտոմեքենա սարքի․․․ և հետո մեղադրես, որ ինքը կարողացել է ստանալ ընդամենը 06․․․ Մտածող մարդու մոտ հարց կառաջանա ոչ թե, թե ինչու՞ չի Mercedes-ը սարքել, այլ, թե ինչպե՞ս է կարողացել 06 սարքել այդ «ժեշտից»․․․ Հավատացեք, որ նույնն Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնին է վերաբերում․․․ Արմեն Հովհաննեսովիչին հաջողվել էր անհնարինն անել։ Թվում էր, թե պետք է գնահատել, գովել, օրինակ բերել, խրախուսել, բայց արի ու տես, որ եղավ լրիվ հակառակը։ Հեռացվեց պաշտոնից ուռուցքաբանության լավագույն կազմակերպիչը, ոլորտի գիտակը, ով շատ լավ գիտի խնդիրները և դրանց լուծումները․․․ Ես անձամբ գիտեմ ու տեսել եմ, թե ինչ եռանդով, էնտուզիազմով, ոգևորությամբ ու սիրով էր ձեռնամուխ լինում անլուծելի թվացող ահռելի խնդիրների լուծմանը․․․ Հուսամ մոտ ապագայում պետությունը կվերանայի իր որոշումը, ու արժանվույն գնահատելով կօգտագործի պարոն Տանանյանի ուղեղը, ուժը, կամքը, կազմակերպչական կարողությունները, խարիզման և Մարդ լինելը !!!»:

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին