Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչն եք համարում խորհրդարանական դիվանագիտության նվաճում. Արմեն Աշոտյան

ԲԼՈԳ

Past.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր խորհրդարանում դեսպանները հանդիպել են պատգամավորների հետ և քննարկել խորհրդարանական դիվանագիտության խնդիրները: Զարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը այս մեկուկես տարվա ընթացքում խորհրդարանական դիվանագիտության «աննախադեպ նվաճումների» մասին:

Հարգելի՛ պարոն նախարար, իշխանափոխությունից հետո Հայաստանը ոչ մի դիվանագիտական նվաճում չի արձանագրել առհասարակ, ուր մնաց՝ խորհրդարանական ասպարեզում: Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ-անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առաջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար:

Ի՞նչն եք համարում խորհրդարանական դիվանագիտության նվաճում: Այն, որ ջանասիրաբար copy-paste են արվում դեռևս մեր ժամանակ մշակված տեքստե՞րը: Այն, որ բացառապես շարունակվում են դեռևս մեր օրոք հիմնադրված տարբեր ձևաչափերն ու ֆորմատնե՞րը։ Թե՞ այն, որ հսկայական ջանքերի շնորհիվ տարբեր վեհաժողովներում կարողանում եք միայն պահպանել Արցախի հետ կապված ձևակերպումները, որոնք մեր օրոք այլևս սովորական էին և կրկին մեր ձեռքբերումներն էին:

Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր խուսանավելու քաղաքականությունը դիրքորոշում հայտնելու քաղաքականությամբ փոխարինելու մասին: Ո՞րն էր խուսանավելու քաղաքականությունը: Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր և ՆԱՏՕ-ի հե՞տ էր նաև համագործակցում, թե՞ որ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով նաև Եվրոպական Միության հետ ուներ համաձայնագիր:

Ի դեպ, խուսանավելու մասին. Զելենսկուն ուկրաիներեն շնորհավորանքներ գրելուն զուգահեռ հարցրեք վարչապետին թող պատասխանի. Ղրիմը վերջիվերջո Ռուսաստանի՞նն է, թե՞ Ուկրաինայինը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո մի քանի անգամ ասել եմ, որ այսպես կոչված հեղափոխությունը այդպես էլ չի կապիտալիզացվել արտաքին քաղաքական ոլորտի և ոչ մի ուղղությամբ. ո՛չ ռուսական, ո՛չ եվրասիական, ո՛չ եվրոպական, ո՛չ ամերիկյան և ոչ էլ հարևանների հետ տարվող քաղաքականության շրջանակներում:

Լավ է, որ խորհրդարանում այսօր խմբակցություններից մեկի ղեկավարը կրկնեց իմ այդ թեզերը:

Ցավոք, ինքս եմ ականատես եղել, թե այդ անթիվ-անհամար վոյաժների շրջանակներում ինչպես է պահում իրեն Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպես իրեն չի պահում:

Պատկերացնում եմ այդ հանդիպմանը ներկա դեսպանների քմծիծաղը, որոնցից շատերն արդեն առերեսվել են նոր խորհրդարանի ներկայացուցիչների սկանդալային արկածների հետ տարբեր երկրներում:
Իրավիճակը դեռ փրկում են մի քանի փորձառու պատգամավորներ, բայց այսպիսի պատկերացումներով, այսպիսի զինանոցով երկար ձգել չե՛ք կարող, պարոնայք:

Բնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը