Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտահայտություններ, որոնք նյարդայնացնում են Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին

ԼԱՅՖ

 

Խոյ՝ «Հանգստացիր»

 

Երբ Խոյը փորձում է ձեզ ինչ-որ բան ասել, օրինակ, նախազգուշացնում է, ապացուցում է կամ բարոյախրատական ճառեր է կարդում, հանկարծ չփորձեք նրան ասել՝ հանգստացիր։ Ռազմատենչ Խոյի համար այդ արտահայտությունը լսելը նույնն է, ինչ կատաղած Ցուլի համար՝ կարմիր կտոր տեսնելը։ Ի պատասխան՝ Խոյը ոչ միայն չի հանգստանա, այլ, ընդհակառակը, անկառավարելի կդառնա։ Իսկ հաշվի առնելով այն, որ Խոյերն անզուսպ են ու ակնթարթորեն իրենց կատաղությունը թափում են իրենց նյարդայնացնող մարդու վրա, ով արել է վերոբերյալ արտահայտությունը, նրան չես նախանձի։

 

 

 

Ցուլ՝ «Դու ճիշտ չես»

 

Ցուլերն անհավատալիորեն համառ անձնավորություններ են, ովքեր սովորականի պես համարում են, որ իրենց կարծիքը միակ ճշմարիտն է, և շատ են նյարդայնանում, երբ նրանց ասում են՝ դու ճիշտ չես։ Ոչ ոքի դուր չի գալիս, երբ կասկածում են իրենց խոսքերին, բայց Ցուլերի մոտ դա հիվանդագին ինքնասիրության է հասնում։ Դրա համար էլ ցանկացած կասկած իրենց կոմպետենտության վերաբերյալ Ցուլերն ընդունում են՝ որպես ստորացում ու իրենց ձեռք առնելու նշան։ Իսկ ստորացում այդ մարդը չի կարող տանել։

 

Երկվորյակներ՝ «Լռիր»

 

Երկվորյակները շփվող անձնավորություններ են, ովքեր պաշտում են գտնվել ուշադրության կենտրոնում։ Երկվորյակները չեն կարող լռել անգամ մեկ րոպե. Չէ՞ որ նրա կյանքը մտքերի փոխանակման, վեճերի ու քննարկումների անընդհատ շղթա է։ Եթե ինչ-որ մեկը փորձում է լռեցնել Երկվորյակին կամ ասում է, որ հոգնել է նրա շատախոսությունից, նա վայրկենաբար կորցնում է իր հեղինակությունը վերջինիս աչքերում ու ինքնաբերաբար համալրում է նրա թշնամիների բանակը։ Այդուհետ այդ մարդու շփումը Երկվորյակի հետ զուտ գործնական կլինի։

 

 

 

Խեցգետին՝ «Մի նյարդայնացիր»

 

Խեցգետինն իր բնույթով կասկածամիտ ու իր գործողությունների համար անընդհատ մտատանջվող մարդ է։ Եվ որքան կարևոր է գործը, այնքան շատ է նա մտածում դրա մասին։ Միայն թե պետք չէ ուշադրություն դարձնել այդ մարդու նյարդային վիճակի վրա, և ավելին, այդ մարդուն մեղադրել վախկոտության մեջ։ «Մի նյարդայնացիր» արտահայտությանն այդ մարդն արձագանքում է նույն նյարդայնությամբ, ասես նրան խորապես վիրավորել են։ Հնարավոր է, նման վարքագծով Խեցգետինը մատնում է իրեն, բայց այդպիսին է նրա բնավորությունը։

 

Առյուծ՝ «Դու թույլ ես»

 

Առյուծը սեփական արժանապատվության ընդգծված զգացում ունեցող մարդ է։ Նա եսասեր է, ով ամեն ինչում պետք է լավագույնը լինի, իսկ շրջապատողների՝ նրա մեծության մեջ կասկածները կարող են թանկ արժենալ վերջիններիս համար։ Առյուծին ասեք՝ «Դու թույլ ես», կամ՝ «Դու այն չես, ինչպիսին որ քեզ ներկայացնում ես», և կտեսնեք, թե ինչպես է հանգիստ ու բարեհոգի այդ մարդը վերածվում նյարդային և խոցելի գազանի։ Ի դեպ, նույն բանը կկատարվի, եթե դուք որոշեք քննադատել այդ մարդու արտաքին տեսքը։

 

Կույս՝ «Դա քեզ չի վերաբերում»

 

Կույսերին հետաքրքիր է այն ամենը, ինչ տեղի է ունենում նրանց շուրջ։ Նրանք հետաքրքրվում են տեղի ունեցող պրոցեսներով, քանի որ դա նրանց թույլ է տալիս զգալ իրենց նշանակությունը։ Դրա համար էլ այն մարդիկ, ովքեր փորձում են խիստ նվազեցնել Կույսերի գործունեության նշանակությունը, սարսափելի նյարդայնացնում են նրանց։ «Դա քեզ չի վերաբերում» արտահայտությունը լսելուց հետո Կույսերը դադարեցնում են այն արտաբերողի հետ բոլոր շփումները։

 

Կշեռք՝ «Արագացրու»

 

Կշեռքներին այնքան էլ հեշտ չէ հունից հանել։ Դրանք հավասարակշռված ու չշտապող մարդիկ են, ովքեր աշխատում են ամեն ինչում հասնել ներդաշնակության։ Ճիշտ է, նրանք էլ թույլ կողմ ունեն։ Սկսեք շտապեցնել Կշեռքներին, և դուք կտեսնեք, թե որքան նյարդային է դառնում այդ մարդը։ Կշեռքներին ժամանակ է պետք ամեն ինչ կշռադատելու համար նախքան որոշում կայացնելը, իսկ այս մարդուն շտապեցնելու փորձերը  նյարդայնացնում են նրան։

 

Կարիճ «Ես քեզ վերջնագիր եմ ներկայացնում»

 

Կարիճին վերջնագիր ներկայացնելը նույնն է թե՝ մտնես կատաղած վագրի վանդակը։ Հետևանքները մոտավորապես նույնն են։ Կարիճները տանել չեն կարողանում, երբ իրենց հետ վերջնագրերով են խոսում։ Այդ իրավիճակում նրանք ագրեսիվ և անգամ վտանգավոր են դառնում, քանի որ վայրկենապես հունից դուրս են գալիս։

 

Աղեղնավոր «Ամեն ինչ վատ է»

 

Աղեղնավորները կենսախինդ անձնավորություններ են, ովքեր չեն տրտնջում ու հուսալքվում նույնիսկ անելանելի իրավիճակների դեպքում։ Իսկ ահա նվնվացողներին նրանք տանել չեն կարողանում։ Սկզբում նրանք փորձում են մարդուն համոզել, որ նա խտացնում է գույները ու ամեն ինչ սև տոներով է տեսնում։ Բայց եթե զրուցակիցը չի լսում Աղեղնավորին, վերջինս նյարդայնանում է։ Զարմանալի չէ, որ պասիվ անձնավորությունների հետ, ովքեր ամեն ինչից վախենում են և գերադասում են ոչ մի բանի չխառնվել, Աղեղնավորն ընդհանուր լեզու է գտնում։

 

Այծեղջյուր՝ «Հիմարություններ մի ասա»

 

Այծեղջյուրները խելացի անձնավորություններ են՝ իրենց մասին շատ բարձր կարծիքով։ Նրանք ոչ միայն խելացի են, այլև հպարտանում են իրենց փորձով ու գիտելիքներով։ Իսկ այս անձնավորությունների սիրելի զբաղմունքը մարդկանց խորհուրդներ տալն է ու սեփական ինտելեկտը ցուցադրելը։ Բայց եթե ինչ-որ մեկը Այծեղջյուրին ցույց է տալիս, որ նա թերի գիտելիքներ ունի այս կամ այն հարցում, հատկապես՝ «հիմարություններ մի ասա» արտահայտությամբ, նա ռիսկի է դիմում ոչ միայն փչացնել հարաբերություններն Այծեղջյուրի հետ, այլ, ի դեմս նրա, թշնամի ձեռք բերել։

 

Ջրհոս՝ «Դու ձանձրալի ես»

 

Ջրհոսներն իրենց ազատասեր անձնավորություններ են համարում ու իսկական արկածներ փնտրողներ։ Նրանց հետ պարզապես հնարավոր չէ ձանձրանալ։ Դրա համար էլ, երբ ինչ-որ մեկը Ջրհոսին մեղադրում է ձանձրալի լինելու մեջ, դա նրանց նյարդայնացնում է։ Եվ այն մարդիկ, ովքեր համարում են, որ Ջրհոսի հետ շփվելը հետաքրքիր չէ, պարզապես ջնջվում են նրանց կյանքից։

 

Ձկներ՝ «Լսեցի, այստեղ քո մասին ասում էին…»

 

Այս նշանին պատկանող անձինք բամբասանքներ չեն սիրում ու ատում են դրանք տարածողներին։ Բայց երբ իմանում են, որ իրենց քննարկում են, զայրանում են թե այդ մարդկանց, թե բամբասանքը տարածողների վրա։։ Ձկներն ուղղամիտ ու բաց մարդիկ են, ովքեր սովոր չեն իրենց ծանոթներին քննարկել նրանց թիկունքում, և տանել չեն կարողանա, եթե ինչ-որ մեկը նրանց մասին բամբասանքներ տարածի։ Նմանատիպ խոսակցությունից հետո այդ մարդիկ հավիտյան կզրկվեն Ձկների ընկերակցությունից։

 

Սևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է