Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը խուսափում պատասխանից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հունիսի 11-ին «Փաստ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել առողջապահության նախարարություն, ուր մասնավորաբար հարցրել ենք. «Մեր տեղեկություններով, Հայաստանում առկա «Գարդասիլ» պատվաստանյութի խմբաքանակի պիտանելիության ժամկետը լրանում է 2019թ. հոկտեմբերին: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, այն դեռ չի իրացվել սպասելի չափաքանակով: Խնդրում ենք նշել, թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, և, եթե համապատասխանում է, խնդրում ենք նաև պարզաբանել, թե ներկրվածից տոկոսային հարաբերակցությամբ որքանն է մնացել, և ի՞նչ է լինելու այդ խմբաքանակի հետ, եթե այն մինչև հոկտեմբեր ամբողջությամբ չօգտագործվի»:

Հունիսի 20-ին ստացել ենք նախարարության նամակը, որ «պահանջված տեղեկատվությունները տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ», այսինքն՝ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, մինչև 30 օր: Հարգելի պատճառ է, ուստի սպասեցինք ևս մեկ ամիս՝ հույսով՝ ստանալ ամբողջական ու սպառիչ պատասխան:

Եվ ահա, հուլիսի 19-ին ստացել ենք պատասխան, ուր բառացի ասված է. «Ի պատասխան 2019թ. հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի վերաբերյալ Ձեր հարցմանը, տեղեկացնում եմ, որ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է և տարեկան ամփոփ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ»:

Սա պատասխան է, որի համար պահանջվել է մոտ 40 օր: Մնում է հասկանալ, թե ինչի էր պետք լրացուցիչ ժամանակը. վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում (որին հղում էին կատարել նախարարության գրությունում) պատասխանի ժամկետի երկարաձգման պատճառ նշվում է՝ «...եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք»:

Հետաքրքիր է՝ ինչ լրացուցիչ աշխատանք է կատարվել այսպիսի պատասխան ուղարկելու համար: Ընդ որում, պատասխան, որը ԲԱՑԱՐՁԱԿ որևէ կապ չունի մեր հարցման հետ: Եվ պատասխանի այսքան ձգձգումն ու այսպիսի անորոշ, խուսափողական պատասխանի տրամադրումն ինքնին նոր հարցեր է ծնում ու լուրջ կասկածներ, որ մեր ստացած տեղեկությունների առումով իսկապես խորքային խնդիրներ կան:

«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում