Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վանաձորի քաղաքապետը սպառնում է դատի տալ ազգականին, բայց վերջինս անհերքելի ապացույցներ ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մամուլով հերքել է երեկ հորեղբոր որդու՝ Վիկտոր Դարբինյանի՝ լրատվական միջոցներով տարածած հայտարարությունները՝ կապված Վանաձորում առաջիկա ուղևորափոխադրումների մրցույթում քաղաքապետի ու նրա եղբոր կողմից միկրոավտոբուսային թիվ 1 երթուղին, և ընդհանրապես իր բիզնեսը ձեռքից խլելու մտահոգությունների հետ: Քաղաքապետը կեղծ է որակել ազգականի՝ իր և իր ընտանիքին ուղղված մեղադրանքները՝ ասելով. «Բացարձակ սուտ է, մենք էդ տղային երբեք ոչ տեսել, ոչ էլ խոսել ենք աշխատանքից ազատվելուց հետո: Ես չգիտեմ էլ, որ դատախազություն է դիմել: Ինձ դատախազությունից ոչ մեկը չի զանգել, պետք է, որ ինձ զանգեին մի բան ասեին, բայց ես նման տեղեկություն չունեմ, որ դիմել է դատախազություն»,-ասել է Սամվել Դարբինյանը: Նաև սպառնացել է, որ սուտ մեղադրանքի համար դատի կտա Վիկտոր Դարբինյանին:

Մինչդեռ Վիկտոր Դարբինյանը հիմա էլ է պնդում իր խոսքերը («Իրենք ինձ կանչեցին իրենց մոտ և ասացին, որ այդ երթուղին պետք է լավ ձևով հանձնեմ իրենց, այսինքն՝ գրեմ մեքենաներով իրենց վրա: Այդ խոսքերն ասողը քաղաքապետի եղբայրն էր, նույնը պնդեց քաղաքապետը: Հետո շանտաժներով, սպառնալիքներով, սպառնալիքները կապված են եղել երթուղու հետ, որ ինքնակամ հանձնեմ: Դե ասում էին՝ միևնույնն է, քոնը պետք է չլինի, մենք այնպես կանենք մրցույթը չես անցնի.... և այլն), որոնց համար լուրջ հիմքեր ունի և անհերքելի ապացույցներ: Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Վիկտոր Դարբինյանը դատախազություն բողոք է ներկայացրել քաղաքապետի դեմ՝ վերջինիս ու նրա եղբոր կողմից իրեն ահաբեկելու՝ ուղեւորափոխադրման գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:

Դատախազություն ուղարկած նրա գրությունը առաջիկա մրցութային գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու խնդրանքով է եղել: Այն մակագրվել է Լոռու մարզի դատախազին, վերջինիս կողմից էլ հետագա ընթացքը լուծելու նպատակով ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզային վարչություն: Վիկտոր Դարբինյանին հրավիրել են ոստիկանություն՝ հանցագործության մասին հաղորդում տալու, բայց նա հրաժարվել է՝ մտադրվելով սպասել մինչև երթուղիների մրցույթի արդյունքների ամփոփումը: Բացի այդ, նույն՝ վերահսկողության խնդրանքով Վիկտոր Դարբինյանն առանձին դիմում է ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքանին՝ իր օրինակով ներկայացնելով իր և իր նման հազարավոր ՓՄՁ-ների (փոքր և միջին ձեռնարկատերերի) իրական վիճակը հանրապետության համայնքներում:

«Նրանք փոխանցել են, որ եթե ինքնակամ չհանձնեմ, չհրաժարվեմ մրցույթից, ինձ պետք է պատժեն և վատ պայմանների մեջ գցեն: Բոլորն հիմքերն ունեմ կասկածելու, որ առաջիկա մրցույթը պետք է անցնի խախտումնրով և անարդար պայմաններում: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Վանաձորի քաղաքապետի և իր հարազատների կողմից անօրինական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,-նշված է Վիկտոր Դարբինյանի դիմումում:

Ադրինե Թորոսյան

Գալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը Եվրոմիությունը պատրաստել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը. հարվածի տակ կհայտնվեն ՌԴ 90 բանկեր և կրիպտոցանցեր Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման ԾառուկյանՀունիսի 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում զգուշացրել են, որ նավթի համաշխարհային պաշարները ձգտում են դեպի բազմամյա նվազագույն ցուցանիշների Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը․ խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»․ Սիրուշո Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՄիջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում Բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Իշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացված42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ իրանագետ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում. Լևոն Ազիզյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին NASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անունները Վերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանՀայաստան-Մոլդովա հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով Ամերիկյան ուղղաթիռը խnցվել է Հորմուզի նեղուցի տարածքում․ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել. Թրամփ Արտակարգ դեպք. 2-ամյա աղջնակի են տեղափոխել «Մուրացան» բկ Բելառուս - Հայաստան՝ ուղիղ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7,595 արձանագրություն․ ՆԳՆ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդել է անմեղ ճանաչել նրան Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանՎթար է. հունիսի 10-ին և 11-ին 24 ժամ ջուր չի լինելու Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը «Պռեգոմեշ»-ի ցուցափեղկից խաչի հեռացման մասով Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանԲուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցԻրանում հայտնել են այաթոլլա Խամենեիի հուղարկավորության ժամկետները Մբապե․ Մեր նպատակը աշխարհի գավաթը նվաճելն է Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՀայաստան-Մոլդովա․ հայտնի են մեկնարկային կազմերը Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ Լևոն Ազիզյան ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում է «Ես սովորել եմ ճշմարտության աչքերին նայել, ու էդ ամենաբարդն է իմ ապրած կյանքում». Նազենի Հովհաննիսյան Իրան-Իսրայել պատերազմը շարունակվում է․ ի՞նչ է սպասվում Ողբերգական դեպք. «ՎԱԶ-2107»-ը ճոպանուղու ճանապարհին բախվել է «Toyota»-ի, զոհ կաՀույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև Սիրուշոն հայտնել է, որ Pregomesh խանութի խաչի պատճառով կարող են տուգանվել Վերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը